70 տարի առաջ Թեհրանում բացվեց «մեծ եռյակի» խորհրդաժողովը![]() 28 նոյեմբերի 2013 - 12:08 AMT PanARMENIAN.Net - 70 տարի առաջ 1943 թվականի նոյեմբերի 28-ին իր աշխատանքը սկսեց Թեհրանի կոնֆերանսը՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ ու ԽՍՀՄ առաջնորդների հանդիպումը: Դա «մեծ եռյակի» առաջին հանդիպումն էր, որտեղ որոշվում էր հետպատերազմյան Եվրոպայի ճակատագիրը, և ուրվագծվում էր աշխարհի քաղաքական քարտեզը: Երկու հաջորդ Յալթայի ու Պոտսդամի խորհրդաժողովները տեղի ունեցան 1945 թվականին: Թեհրանում Ուինսթոն Չերչիլը, Ֆրանկլին Ռուզվելտն ու Իոսիֆ Ստալինը քննարկել են պատերազմի ավարտին վերաբերող ռազմավարությունը: 1980 թվականին նկարահանվեց «Թեհրան-43» գեղարվեստական ֆիլմը: 1943 թվականին Իրանի մայրաքաղաքում տեղի ունեցավ հակահիտլերյան կոալիցիայի ղեկավարներ Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի հանդիպումը՝ հայտնի Թեհրանի կոնֆերանսը: Թեհրանի խորհրդաժողովում քննարկման կենտրոնական հարցը դարձավ Եվրոպայում Գերմանիայի դեմ երկրորդ ճակատի բացման խնդիրը։ Այդ խնդրի շուրջ տարաձայնություններ կային դաշնակիցների միջև։ Սկզբնական շրջանում Անգլիան և ԱՄՆ-ն ԽՍՀՄ-ին խոստացել էին երկրորդ ճակատ բացել Եվրոպայում 1942թ., իսկ այնուհետև` 1943թ։ Սակայն երկրորդ ճակատը այդպես էլ չբացվեց։ Թեհրանում որոշվեց, որ ԱՄՆ-ն և Անգլիան երկրորդ ճակատ կբացեն Ֆրանսիա ներխուժելով, և դա կարվի 1944թ. մայիսից ոչ ուշ։ Երեք մեծ տերությունները համաձայնվեցին նաև, որ պատերազմից հետո պետք է վերականգնվի Լեհաստանի անկախությունը` ավելի ընդարձակ սահմաններով։ Խորհրդային հետախուզության շնորհիվ ժամանակին տեղեկություններ են ստացվել ֆաշիստների՝ «մեծ եռյակի» դեմ ահաբեկչական գործողություն իրականացնելու պլանների մասին։ Խորհրդային հետախուզական խմբի և անձամբ Աղայանցի ջանքերով, բացահայտվել է ֆաշիստների գործակալային ցանցը, որը ղեկավարում էր Օտտո Սկորցենին: Գործողությանն անմիջական մասնակցություն է ունեցել Խորհրդային Միության հերոս, հայտնի հետախույզ Գևորգ Վարդանյանը: Խորհրդային հետախուզության լեգենդ Գևորգ Վարդանյանը ծնվել է 1924 թվականի փետրվարի 17-ին, Դոնի Ռոստովում: Նրա հայրը` Անդրեյ Վարդանյանը կապ է ունեցել խորհրդային արտաքին հետախուզության հետ և ուղարկվել է արտասահման առաջադրանք կատարելու: Հենց հոր ազդեցության տակ էլ Գևորգը դարձել է հետախույզ: 1940թ., երբ ընդամենը 16 տարեկան էր, Գևորգը ուղիղ կապ է հաստատում Թեհրանում Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի գործակալության հետ և ստանում «Ամիր» օպերատիվ կեղծանունը: Նրա ստեղծած խումբը երկու տարվա ընթացքում իրանցիների մեջ 400 գործակալ է բացահայտում: Իր ամենամեծ նվաճումը Գևորգ Վարդանյանը համարել է «45 տարվա աշխատանքն առանց տապալման», որում իր մեծ ներդրումն է ունեցել նաև նրա կինը` Գոհարը, որը նույնպես հետախույզ էր: Նա խորհրդային արտաքին հետախուզության ծառայության առաջին հետախույզն է, որ իր կենդանության օրոք արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Նա համարվում է բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն հետախույզներից մեկը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |