Իսրայելն առաջարկում է Իրանին հրաժարվել միջուկային ծրագրից![]() 29 նոյեմբերի 2013 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն առաջարկել է Իրանին հրաժարվել միջուկային ծրագրից և դադարել մշակել հեռահար գործողության հրթիռներ: «Ես կոչ եմ անում Իրանին հրաժարվել ահաբեկչությունից, միջուկային ծրագրից ու հեռահար հրթիռներից»,-ասել է Պերեսն իր ելույթում Մեխիկոյում Մեքսիկայի Սենատի առջև: Ըստ Շիմոն Պերեսի, Իսրայելը ձեռք է մեկնում իր բոլոր հարևաններին, սակայն «բռնապետությունն ապագա չունի»: «Երբ Իրանը դադարի սպառնալ մյուսներին, ինքն էլ կձերբազատվի այն բեռից, որն ունի թիկունքում»,-ասել է Իսրայելի նախագահը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նոյեմբերի լույս 24-ի գիշերը Իրանն ու «վեցնյակը» համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն Իրանը հրաժարվել է Իրանը համաձայնվել է հրաժարվել ուրանի հարստացման նոր ցենտրիֆուգերի տեղադրումից, թույլ տալ միջազգային տեսուչներին այցելել իր միջուկային օբյեկտներ, սառեցնել ծանր ջրի վրա կառուցվող միջուկային ռեակտորի կառուցումը: Փոխարենը Իրանի հանդեպ գործող պատժամիջոցները մասնակիորեն կմեղմացվեն: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին արտերկրում Իրանի մոտ 4,2 մլրդ դոլար կազմող ակտիվների ապասառեցման մասին է: Սակայն, եթե կես տարվա ընթացքում հանրությունը տեսնի, որ խոստումները չեն կատարվում, պատժամիջոցները կվերականգնվեն ամբողջ ծավալով, զգուշացրել է ԱՄՆ նախագահը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |