12 ապրիլի 2006 - 20:03 AMT
Հունգարիայում Ադրբեջանի դեսպանատունը հրաժարվել է դատարանին փոխանցել ի պաշտպանություն Սաֆարովի հավաքված ստորագրությունները
Հունգարիայում Ադրբեջանի դեսպանատունը հրաժարվել է դատարանին փոխանցել ի պաշտպանություն Սաֆարովի Ադրբեջանում հավաքված հարյուր հազար ստորագրությունները: Երեք հոգանոց պատվիրակությունը փորձել է Հունգարիայում նրանց փոխանցել այդ ցուցակները, սակայն նրանց նույնիսկ չեն էլ ընդունել: Այդ մասին Բաքվում հայտարարել է Ղարաբաղի ազատագրման կազմակերպության(ՂԱԿ) ղեկավար Ակիֆ Նաղին: Նրա խոսքերով, «երկրի իշխանությունները, սպյուռքի կոմիտեն եւ դեսպանատունը ի սկազբանե սխալ դիրքորոշում էին ընդունել»: «Իշխանությունները սխալ էին ի սկզբանե` մեզնից պահանջելով չխառնվել, ստորագրահավաք չկազմակերպել, իսկ արտերկրում բնակվող ադրբեջանցիների հետ աշխատանքի կոմիտեն բացեիբաց հայկական կողմի դիրքորոշմանը մոտիկ դիրքորոշում էր գրավել»,- ընդգծել է ՂԱԿ ղեկավարը:

Նշենք, որ Ռ. Սաֆարովի իրավունքների պաշտպանության կոմիտեն հանդես էր եկել հայտարարաությամբ, որում առաջարկել էր Հունգարիա ուղարկել ադրբեջանական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հունգարացի գործընկերների հետ բանակցելու համար եւ ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների խումբ` Սաֆարովի նկատմամաբ տարվող գործընթացի լուսաբանման նպատակով, հաղորդում է Day.az-ը: