«Հեռուստամարաթոն 2013»-ի արդյունքում հավաքվել է 22,6 մլն դոլար![]() 29 նոյեմբերի 2013 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին Լոս Անջելեսում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնի արդյունքում հավաքվել է 22 մլն 661 հազար 371 դոլար: Դա գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 1,2 մլն դոլարով: Հեռուստամարաթոնն ավանդաբար անցնում է Երախտագիտության օրը: Հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակված գումարը կուղղվի Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցմանը: Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի, երկարությունը 115 կմ է: Այն անմիջական ազդեցություն կունենա հարակից 30 գյուղերի զարգացման վրա: Նախագծի արժեքը կազմում է 30 մլն դոլար, ավարտից հետո ճանապարհը կկապի Հայաստանի արևելյան շրջաններն ու Լեռնային Ղարաբաղը: Ճանապարհն ունի նաև տնտեսական և հումանիտար նշանակություն, քանի որ մայրուղու շահագործմամբ ճանապարհը դեպի Արցախ կկրճատվի երկու անգամ: Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը հագեցած է լինելու լուսային ցուցանակներով, եղանակի հսկման սարքերով (ձյուն, մառախուղ), ինչպես նաև կպտանեշվի քարերի հնարավոր անկումից պաշտպանելու համար: Շինարարության ընթացքում կվերակառուցվի 16 կամուրջ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992թ.-ին: Հիմնադրամի նպատակը Հայաստանի և Արցախի ենթակառուցվածքային խնդիրների լուծումն է` համայն հայության դրամական նվիրատվությունները համախմբելու միջոցով: Նպատակն իրագործելու համար Հիմնադրամը 1996թ.-ից ի վեր իրականացնում է տարատեսակ միջոցառումներ (ամենամյա հեռախոսամարաթոններ, հեռուստամարաթոններ, հեծանվարշավներ, ցուցահանդեսներ և այլն...): Հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է բազմազան ծրագրեր Հայաստանում և Արցախում: 2013 թ.-ի տվյալներով Հիմնադրամի իրագործած ծրագրերը գերազանցում են 235 միլիոն ԱՄՆ դոլարի սահմանը: Հիմնադրամն իր գոյության ընթացքում իրագործել է այնպիսի կարևոր ծրագրեր, ինչպիսիք են ճանապարհների, ջրազտման և ջրամատակարարման համակարգերի, բնական գազատարների կառուցումը (Գորիս- Ստեփանակերտ, Արցախում` Հյուսիս-Հարավ ավտոմայրուղիները և այլն): Նոյեմբերի 25-ին Եվրոպայում անցկացված հեռախոսամարաթոնի արդյունքում հավաքվեց 1,460 մլն եվրո, ինչը 4 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Հավաքված միջոցները կուղղվեն Ղարաբաղ, ինչպես նաև Սիրիայում հայկական դպրոցների վերականգնմանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |