Կալկաթայի հայ առևտրականի առանձնատունն արժանացել է Հնդկաստանի արվեստների հիմնադրամի մրցանակին![]() 29 նոյեմբերի 2013 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Կալկաթայում գտնվող հայ առևտրականի առանձնատունն արժանացել է Կալկաթայի մունիցիպալ կորպորացիայի ու Հնդկաստանի արվեստների ու մշակութային ժառանգության ազգային հիմնադրամի (INTACH) առաջին մրցանակին: Ինչպես հայտնել է հնդկական NDTV հեռուստաընկերությունը, 103-ամյա առանձանտունը 1910 թվականին կառուցել է հայ առևտրական Թադևոսը, մրցանակը հանձնվել է «մանրամասների հանդեպ հոգատար վերաբերմունքի ու մանրակրկիտ վերականգնման համար»: Շենքը վարձակալության է հանձնված գրասենյակների և բնակարանների համար: Առանձնատան վերակառուցումն իրականացրել է Apeejay Surrendra Group-ը: Հայերը հայտնվել են Հնդկաստանում 16-րդ դարում, հիմնականում նրանք Նոր Ջուղայից էին: Սուրաթում և Ագրայում 16-րդ դարում արդեն գոյություն ունեին հայկական եկեղեցիներ, սակայն չեն պահպանվել: Այսօր հայերն ապրում են միայն Կալկաթայում, նրանք ընդամենը 200 հոգի են և միայն մեկն է նրանցից հայերեն խոսում: Մյուս հայերը հիմնականում անգլալեզու են: Հնդկաստանում պահպանվել են նաև հին հայկական գերեզմանոցներ, որոնք հիմնականում գտնվում են հայկական եկեղեցիների տեղում կամ հարևանությամբ: Գերեզմանոցներից մեկում հայ գիտնականները հայտնաբերել են Գյուլիստանի կառավարիչների, ղարաբաղցի մելիքներ Մելիք-Բեգլարյանների գերեզմանատունը: Այսօրվա դրությամբ Հնդկաստանում գործում է 3 հայկական եկեղեցի. Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Աստվածածին և Սբ Նազարեթի եկեղեցիները: Այդ եկեղեցիներ են այցելում հիմնականում կաթոլիկ հնդիկները, չնայած որ ոչ մի բառ չեն հասկանում պատարագի ժամանակ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |