Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակի» նոր թեկնածուն Լարի Քինգն է![]() 29 նոյեմբերի 2013 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Լեգենդար հեռուստամեկնաբան, ամերիկյան CNN հեռուստաընկերության նախկին հաղորդավար Լարի Քինգը ներկա է գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Լոս Անջելեսում տեղի ունեցած հեռուստամարաթոնին: Հեռուստամարաթոնի շրջանակում Քինգը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որը հայտնի հեռուստահաղորդավարին հրավիրել է Ղարաբաղ: Լարի Քինգը տվել է իր համաձայնությունն ու, հավանաբար, շուտով կայցելի Արցախի Հանրապետություն: Ադրբեջանական մամուլն արդեն գրել է, որ այդ դեպքում Ադրբեջանի ԱԳՆ-ն Լարի Քինգին կընդգրկի «սև ցուցակում»: Օգոստոսի 2-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակեց իր հայտնի «սև ցուցակը», բաղկացած 335 անձանց անուններից, որոնք այցելել են Արցախ: Ավելի ուշ Բաքվում կարծիքներ հնչեցին, որ ՎՈւԱՄ անդամ պետությունները՝ Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան պետք է «համաձայնագիր կնքեն այդ երկրներում «սև ցուցակների» փոխադարձ տարածման մասին: Առաջարկվեց նաև նմանատիպ համաձայնագիր կնքել Թուրքիայի հետ: Նշենք, որ ցուցակում հայտնվածներից ոչ ոք ափսոսանք չի հայտնել Արցախ այցելելու համար: Հակառակը, ով մեկ անգամ այցելել է, ցանկություն ունի ևս մեկ անգամ լինել այնտեղ: Ղարաբաղ այցելած մարդիկ, որոնք չգտան իրենց անուններն այդ ցուցակում, կոչ արեցին Ադրբեջանի ԱԳՆ-ին իրենց ևս ընդգրկել «սև ցուցակում»՝ շտկելով սխալը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |