Կյանքից հեռացել է Աֆրիկայի լեգենդը՝ ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելան![]() 6 դեկտեմբերի 2013 - 12:43 AMT PanARMENIAN.Net - 96 տարեկան հասակում Յոհանեսբուրգի իր տանը վախճանվել է ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելան, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունն երկրի գործող նախագահ Ջեյկոբ Զումի վրա հղումով: Վերջին տարիներին Մանդելան առողջական լուրջ խնդիրներ ուներ: Այս ամռանը նա հոսպիտալացվել էր սուր թոքային հիվանդության սրման պատճառով, իսկ նրա տանը վերակենդանացման պալատ էր ստեղծվել, որտեղ մշտապես բժիշկներ էին հերթապահում: Նոյեմբերի վերջին բժիշկները Մանդելայի առողջական վիճակը գնահատեցին որպես «կրիտիկական»: Ինչպես ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով հատուկ հայտարարությամբ Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ, նա աշխարհի ամենաազդեցիկ ու արի մարդկանցից էր: «Նա հասավ ավելինի, քան կարող էր հուսալ որևէ մեկը: Նելսոն Մանդելան պատկանում է ոչ թե մեզ, այլ հավերժությանը»,-ասել է Օբաման: Ըստ Օբամայի՝ ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահի, նա չի կարող իր կյանքը պատկերացնել առանց ապարտեիդի դեմ Մանդելայի պայքարի օրինակի, գրում է «ՌԻԱ Նովոստին»: «Ես այն անհամար միլիոններից մեկն եմ, ում ոգեշնչել է Նելսոն Մանդելայի կյանքը»»,-ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ մտադիր է մասնակցել ՀԱՀ նախկին նախագահի հուղարկավորության արարողությանը: ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը ևս հարգել է Նելսոն Մանդելայի հիշատակը՝ ասելով, որ Գերմանիան սգում է հարավաֆրիկյան ժողովրդի հետ, հայտնում է France Press-ը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել ՀԱՀ իր պաշտոնակից Ջեյկոբ Զումեին Մանդելայի մահվան կապակցությամբ: Այդ մասին ասվում է Կրեմլի կայքում: ՌԴ նախագահը գրել է, որ «Մանդելայի անվան հետ է կապված Աֆրիկայի նորագույն պատմության մի ամբողջ դարաշրջան»: Այն նշանավորվեց ապարտեիդի հանդեպ հաղթանակով ու ժողովրդավարական Հարավաֆրիկյան Հանրապետության կազմավորմամբ, ասվում է Պուտինի հեռագրում: ՌԴ նախագահը նշել է, որ «Մանդելան, անցնելով ծանր փորձությունների միջով, մինչև կյանքի վերջին օրերը հավատարիմ մնաց հումանիզմի ու արդարության գաղափարներին»: ՌԴ նախագահը նաև բարձր է գնահատել Մանդելայի դերը Ռուսաստանի և ՀԱՀ հարաբերությունների զարգացման գործում, որոնք դուրս են եկել ռազմավարական գործընկերության մակարդակի: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշել է խոնարհել երկրի պետական դրոշները՝ ցանկանալով հարգել Նելսոն Մանդելայի հիշատակը, հայտնում է wlna.info-ն: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը նույնպես ցավակցություն է հայտնել Մանդելայի մահվան կապակցությամբ: Նա խոստովանել է, որ ՀԱՀ նախկին նախագահը ոգեշնչում էր իրեն: «Նելսոն Մանդելան, առավել, քան որևէ մեկը, ներշնչում էր ի սերնդին ու մեր աշխարհը: Այսօր մենք սգում ենք նրա մահվան համար, սակայն փառաբանում ենք նրա կյանքը»,-մեջբերում է «Ռոյթերսը» Էշթոնի խոսքերը: Ներլսոն Մանդելան ՀԱՀ առաջին սևամորթ նախագահն էր: Նա ղեկավարել է պետությունը 1994 թվականի մայիսից մինչև 1999 թվականի հունիսը: Երիտասարդ տարիներին նա 27 տարի է անցկացրել բանտում ապարտեիդի ռեժիմի դեմ ակտիվ գործունեության համար: 1993 թվականին Մանդելան արժանացավ Նոբելյան խաղաղության մրցանակի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |