Հունվարին ՀՀ նախագահին կներկայացվի Հայաստան-ԵՄ գործողությունների նոր ծրագիրը![]() 6 դեկտեմբերի 2013 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել Եվրոպական կառույցների հետ Հայաստանի պետմարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որտեղ նախագահել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Միջգերտեսչական հանձնաժողովի 16-րդ նիստի օրակարգում ընդգրկվել են մի շարք հարցեր, այդ թվում` Հայաստանի և Եվրամիության միջև համատեղ հայտարարությունից բխող համագործակցության նոր ուղիների և համապատասխան միջոցառումների նախանշումը: «Հաշվի առնելով վերջին քաղաքական զարգացումները` ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության Մաքսային միությանը անդամակցմանը զուգընթաց մենք պետք է շարունակենք Եվրոպական Միության հետ մեր ակտիվ համագործակցությունը և այս կապակցությամբ մեզ համար չափազանց կարևոր է մշակել ՀՀ-ԵՄ գործողությունների հավակնոտ ծրագիր և այդ ծրագիրը պետք է կարողանա խթանել այն բարեփոխումները, որոնք մենք ուզում ենք իրականացնել Եվրամիության մեր գործընկերների հետ միասին: Այսօր նախ ամփոփելու ենք Հայաստան-Եվրամիություն 2012-2013թթ. գործողությունների ծրագրով կատարված աշխատանքները և հետո պետք է մշակենք 2014-2015թթ. նոր ծրագիր` հաշվի առնելով նաև վիլնյուսյան վերջին գագաթաժողովի արդյունքները, որտեղ հստակ նախանշվեց, որ պետք է արդիականացնենք ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագիրը»,-ասել է նիստում Արթուր Բաղդասարյանը: Գործողությունների նոր ծրագիրը ՀՀ նախագահի ստորագրմանը կներկայացվի գալիք տարվա հունվարի վերջին: Նիստում միջգերատեսչական հանձնաժողովի անդամերը հանդես եկան ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների ցանկի կատարողականի, իրականացված կարևորագույն միջոցառումների` իրենց գերատեսչությունների մասով կատարված աշխատանքների մասին զեկույցներով, հայտնում է Armenia Today-ը: Նոյեմբերի 28-29 Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովում նախատեսվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Հայաստանն ու Եվրամիությունը Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի երկրորդ օրը համատեղ հայտարարություն են ընդունել, որը վերահաստատում է հանձնառությունն Արևելյան գործընկերության շրջանակում ավելի զարգացնել և ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ գործակցությունը: «Հենվելով ընդհանուր արժեքների վրա, երկու կողմերը հանձնառու են զարգացնել գործակցությունը՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների և դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առևտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության գործընկերության շարունակական իրականացմանը և ոլորտային գործակցության ընդլայնմանը: Եմ-ն և Հայաստանը շեշտում են իրենց ընդհանուր ձգտումը գործակցության գործող շրջանակի հիման վրա երկկողմ հարաբերությունների հիմքին անդրադառնալու կարևորությունը: Եմ-ն ու Հայաստանն արձանագրում են, որ ավարտել են Ասոցացման Համաձայնագրի, այդ թվում Խորն ու համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները, սակայն համապատասխան փաստաթղթեր չեն նախաստորագրելու, քանի որ Հայաստանը նոր միջազգային հանձնառություններ ունի»,- ասվում է համատեղ հայտարարությունում: Կողմերը համաձայն են, որ անհրաժեշտ է արդիականացնել ԵՄ-Հայաստան Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագիրը: Photo: armenianleaders.wordpress.com Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |