Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ ՃՏՊ գործով քննությունն ավարտվել է![]() 6 դեկտեմբերի 2013 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Պոդոլսկի մերձակայքում 18 մարդու կյանք խլած, Հայաստանի քաղաքացիՀրաչյա Հարությունյանի մասնակցությամբ ՃՏՊ գործով քննությունն ավարտվել է: Այդ մասին ITAR-TASS-ին հայտնել է երթուղային ավտոբուսին բախված բեռնատարի վարորդի փաստաբան Ռուբեն Մարգարյանը: Ըստ նրա, դեկտեմբերի 9-ից կողմերը ձեռնամուխ կլինեն գործի նյութերի ուսումնասիրությանը: Նոյեմբերի 29-ին Հրաչյա Հարությունյանին կեղծ փաստաթուղթ օգտագործելու վերաբերյալ ևս մեկ մեղադրանք էր ներկայացվել: Նույն օրը նրան կրկին մեղադրանք էր ներկայացվել ՌԴ ՔՕ 264 հոդվածի 5 մասով՝ երկու և ավելի անձանց մահվան պատճառ դարձած երթևեկության կանոնների խախտում: Այս անգամ արդեն փորձագետների եզրակացությամբ: «Բացի այդ քննիչը կցել է գործին նոր մեղադրանքը՝ ՌԴ ՔՕ 327 հոդվածի 3 կետով՝ կեղծ փաստաթղթի օգտագործում»,-հայտարարել էր Ռուբեն Մարգարյանը: Հարությունյանը, ինչպես նախկինում, ճանաչում է վթարի պատճառ հադիսացած իր մեղքը, սակայն ժխտում է կեղծ թույլտվության օգտագործումը: Ըստ նրա, նա չէր իմացել, որ փաստաթուղթը կեղծ է և ոչ ոք այն չէր ստուգել: Մեղադրյալի փաստաբանը նաև լրացուցիչ ավտոտեխփորձաքննություն անցկացնելու միջնորդություն էր ներկայացրել: «Մասնավորապես, փորձագետները չեն պարզել ավտոմեքենայի արագությունը, վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունը կամ բացակայությունը»,- ասել էր իրավաբանը: Հուլիսի 13-ին Պոդոլսկի մերձակայքում շինանյութ տեղափոխող «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար մեքենան բախվել էր երթուղային ավտոբուսին: Հարվածի հետևանքով 18 մարդ էր զոհվել, 60-ը՝ վիրավորվել: Հուլիսի 15-ին Մոսկվայի Տվերի շրջանի դատարանը ձերբակալեկլ էր Հարությունյանին: Սեպտեմբերի 12-ին նույն դատարանը երկարացրել էր ձերբակալության ժամկետը մինչև դեկտեմբերի 14-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |