Պերեսը պատրաստ է հանդիպել Ռոուհանիի հետ. Իսրայելն Իրանին որպես թշնամի չի ընկալում![]() 9 դեկտեմբերի 2013 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը պատրաստ է հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: «Ես պատրաստ եմ հանդիպել Ռոուհանիի հետ, ես թշնամիներ չունեմ, մենք Իրանին թշնամի չենք համարում»,-ասել է Պերեսը Թել Ավիվում կայացած մամլո ասուլիսում: Պերեսը օրինակ է բերել Պաղեստինի հանգուցյալ առաջնորդ Յասիր Արաֆաթի հետ հարաբերությունները, որի հետ Իսրայելը համաձայնեց բանակցել, երբ նա «փոխեց քաղաքականությունը»: «Անկասկած, մենք (Իսրայելը) գերադասում ենք Իրանի միջուկային խնդրի դիվանագիտական լուծումը: Բոլոր տարբերակները մնում են սեղանի վրա՝ ավելի մեծ կշիռ հաղորդելու համար բառերին»,-ասել է Պերեսը: «Մենք չենք շտապում կրակել՝ գերադասելով տնտեսական ու քաղաքական ճնշումը»,-հավելել է Իսրայելի նախագահը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Մինչ այդ Շիմոն Պերեսն առաջարկել էր Իրանին հրաժարվել միջուկային ծրագրից ու դադարեցնել հեռահար հրթիռների արձակումը: «Ես կոչ եմ անում Իրանին դադարեցնել ահաբեկչությունը, կասեցնել իր միջուկային ծրագիրն ու հեռահար հրթիռների մշակումը»,-ասել է Պերեսը Մեխիկոյում Մեքսիկայի Սենատի առջև իր ելույթում: Ըստ նրա, միջազգային հանրությունը չի կարող հաշտվել Իրանի հետ, որը միջուկային զենք կունենա, քանի որ վերջինիս ոչ ոք չի սպառնում: «Երբ Իրանը դադարի սպառնալ մյուսներին, ապա ինքը կազատվի այն բեռից, որն իր թիկունքում է»,-ասել է Իսրայելի նախագահը: Պերեսը նշել է նաև, որ Իսրայելը բարեկամության ձեռք է մեկնում հարևաններին, սակայն «բռնատիրությունն ապագա չունի»: Նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի ու «վեցնյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) երկրների բանակցություններում բեկում արձանագրվեց: Կողմերը «գործողությունների ծրագիր» ստորագրեցին Ժնևում, որը ենթադրում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում: Ըստ ԶԼՄ-ների, խոսքը գնում է առաջին հերթին Իրանի 4,2 մլրդ դոլար արտասահմանյան ակտիվների ապասառեցման մասին: Համաձայնության առաջին փուլը նախատեսված է կես տարվա համար. Իրանը պարտավորվում է սահմանափակվել ուրանի 5 տոկոս հարստացմամբ, վերացնել մինչև 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները, նոր ցենտրիֆուգեր չգործարկել, դադարեցնել ծանր ջրով աշխատող ռեակտորի կառուցումն Արակում: Foto: AFP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |