Բիրյուլովոյի սպանության համար մեղադրվող ադրբեջանցու ձերբակալությունը երկարացվել է մինչև ապրիլ![]() 9 դեկտեմբերի 2013 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Պրեսնյայի շրջանի դատարանը մինչև ապրիլի 10-ը երկարացրել է Օրհան Զեյնալովի ձերբակալությունը, որը մեղադրվում է մոսկովյան Բիրյուլովո շրջանում կատարված աղմկահարույց սպանության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»: Այդպիսով, դատավոր Տատյանա Վասյուչենկոն բավարարել է քննիչի միջնորդությունը, որը հայտարարել է, որ այս ընթացքում հարկավոր է տվյալներ ստանալ մեղադրյալի հեռախոսազրույցների մասին, պարզել չորս վկաների գտնվելու վայրը, ստանալ փորձաքննությունների եզրակացությունները: Նա նշել է, որ ազատ արձակվելու դեպքում Զեյնալովը կարող է փախուստի դիմել, չէ որ նա այլ երկրի քաղաքացի է: Փաստաբանը դեմ էր ձերբակալության ժամկետի երկարացմանը՝ նշելով, որ ձերբակալության ժամանակ նրա պաշտպանյալի հանդեպ ուժ է կիրառվել, նա վնասվածքներ է ստացել, օրինակ, ողերի ճագեր: Քննիչը պարզաբանել է, որ այդ փաստով ստուգում է իրականացվում, սակայն արդյունքները դեռ պատրաստ չեն: Քննության ժամկետը նույնպես երկարացվել է մինչև ապրիլի 10-ը: Հոկտեմբերի լույս 10-ի գիշերը Մոսկվայի Արևմտյան Բիրյուլովո թաղամասում անհայտ անձը դանակահարել էր երիտասարդի և փախուստի դիմել: Ավելի ուշ այդ հանցագործության կասկածանքով բերման ենթարկվեց և ձերբակալվեց Օրհան Զեյնալովը: Հանցագործությունը մեծ աղմուկ հանեց, ինչը հանգեցրեց անկարգությունների և միգրանտների ստուգումների Մոսկվայում: Եգոր Շչերբակովի ենթադրյալ մարդասպանի անձը պարզվեց հանցագործությունից 5 օր անց: Ինչպես պարզվեց, Օրհան Զեյնալովը բնակվում էր Ռուսաստանում արդեն 10 տարի, մշտական աշխատանք չուներ: Ըստ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինի, Զեյնալովը բռնկուն է, ագրեսիվ, չարաշահում է ալկոհոլը, չունի բնակության մշտական վայր Մոսկվայում: Հոկտեմբերի 15-ին Զեյնալովին ձերբակալեցին Մոսկվայից 120 կմ հեռավորության վրա, Կոլոմնայում: Ձերբակալությաւն ժամանակ նա դիմադրել է, զենք չի կրել: Foto: Ria Novosti ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |