Յուրի Բարսեղով. Այժմ տեղի է ունենում Հայոց Ցեղասպանության կրկնական ճանաչում

PanARMENIAN.Net - «Միտք» հայ երիտասարդության միության նախաձեռնությամբ Ռուսաստանի հասարակական-քաղաքական կենտրոնի խորհրդաժողովների դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Մոսկվայի Միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության հայկական ինստիտուտի տնօրեն, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Բարսեղովի հետ, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր, այդ թվում` վաղեմության ժամկետի կիրառման իրավասության մասին մարդկայնության եւ մարդկության դեմ հանցագործությունների դեպքում, այդ հարցում Թուրքիայի պատասխանատվության խնդրի եւ միջազգային կազմակերպությունների կատարած դերի մասին: Յուրի Բարսեղովը նշել է, որ անհրաժեշտ է միավորել ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում միասնական դիրքերից հանդես գալու համար: Ընդ որում պրոֆեսորն ընդգծել է, որ այժմ տեղի է ունենում ավելի վաղ ճանաչված փաստի կրկնական ճանաչում այն պետությունների մեծ մասի կողմից, որոնք առաջատար դիրք են գրավում միջազգային ասպարեզում: Նա նաեւ հավելել է, որ այն պետությունները, որոնք անտեսելով անվիճելի ապացույցները, որոնք կան այդ երկրների պահոցներում, շարունակում են երկակի չափանիշների քաղաքականությունը` կոծկում են Ցեղասպանության հանցագործությունը, ինչն ըստ Ցեղասպանության կանխարգելման եւ պատժի մասին 1948 թվականի կոնվենցիայի նույնպես հանցագործություն է: Եվ վերջում պրոֆեսոր Բարսեղովը նշել է.«Ես գլուխ եմ խոնարհում Դաշնակցության առջեւ, ես հնարավորություն եմ ունեցել տեսնել այն ահռելի աշխատանքը, որ նրանք կատարում են ամբողջ աշխարհով մեկ այդ խնդիր լուծման համար»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---