ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի նիստը տեղի կունենա 2006 թվականի հունիսին

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի նիստը տեղի կունենա 2006 թվականի հունիսին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, նիստի շրջանակներում կմշակվեն գործունեության բոլոր անհրաժեշտ մեխանիզմները: Նրա կարծիքով, ամենակարեւորը ենթակոմիտեի կազմի վերանայումն է: «Այս հարցի շուրջ նախնական պայմանավորվածություններ արդեն կան: Ենթադրվում է, որ կոմիտեի կազմում կընդգրկվեն մարդիկ, որոնք ներկայացնում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը: Ենթակոմիտեում կլինի երկուական ներկայացուցիչ հայկական եւ ադրբեջանական պատվիրակություններից (պատվիրակության ղեկավարը եւ մեկ ներկայացուցիչ ընդդիմությունից), զեկուցողները, ինչպես նաեւ կոմիտեի ղեկավարը: Հնարավոր է, որ ԵԽԽՎ կոմիտեն հոկտեմբերին այցելի ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան»,-նշել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---