Թուրքիայում տեղի կունենա հայ-թուրքական հարցերի վերաբերյալ համաժողով

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-22-ին Թուրքիայի Կայսերի քաղաքի Էրչիեշի համալսարանում տեղի կունենա «Օսմանյան հասարակությունում համատեղ ապրելու արվեստ. թուրք-հայկական հարաբերությունների հարցը» թեմայով համաժողով: «Անադոլու» տեղեկատվական գործակալությունը հաղորդում է, որ Էրչիեշի համալսարանի ռեկտոր Չենգիզ Ուտաշի խոսքերով, համաժողովին մասնակցելու են 125 գիտնականներ աշխարհի տարբեր պետություններից, ինչպես նաեւ Պոլսո Հայոց Պատրիարք Մեսրոբ Մութաֆյանը:

Համաժողովի մասնակիցները ավելի մեծ ուշադրություն են դարձնելու հայ-թուրքական հարաբերությունների սոցիալական, ոչ թե` քաղաքական բաղադրիչի վրա:



«Ցանկանում ենք, որ համաժողովը ստեղծի նոր կամուրջ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ: Հուսով ենք երկրորդ համաժողովը անցկացնել Հայաստանում», - ասել է Կազմկոմիտեի նախագահ, պրոֆեսոր Մեթին Հուլաղուն` ավելացնելով, որ համաժողովում «բարձրացվելու են թուրքերի եւ հայերի միջեւ խաղաղության, հանդուրժողականության եւ երկխոսության հարցերը», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---