Հունաստանում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը18 ապրիլի 2006 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Հունաստանում ՀՀ դեսպանության եւ հայկական համայնքի նախաձեռնությամբ Աթենքում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ նվիրված Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին: Ապրիլի 15-ին Աթենքի Նեա Զմիռնի թաղամասի հրապարակում, ուր տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը, տեղի ունեցավ հանդիսավոր հոգեհանգստի արարողություն:Ելույթներ ունեցան Հունաստանում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը, Աթենքի նահանգապետարանի ու քաղաքապետարանի ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձիք: Այնուհետեւ, հուշակոթողին ծաղկեպսակներ դրվեցին ՀՀ դեսպանության, Աթենքի նահանգապետարանի, Նեա Զմիռնիի քաղաքապետարանի, Հունաստանում ուսանող ՀՀ զինվորական կուրսանտների եւ հայ համայնքի կողմից: Ապրիլի 16-ին Աթենքի նահանգապետարանի, ՌԱԿ Հայ իրավանց խորհրդի եւ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Աթենքի «Աթիկոն» դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ: Ելույթ ունեցան հանրության, հունական խորհրդարանի ներկայացուցիչները եւ դեսպան Կաժոյանը: Միջոցառումն ավարտվեց քայլարշավով դեպի Աթենքի կենտրոնական Սինտագմա հրապարակում գտնվող Անհայտ զինվորի շիրիմը, ուր ծաղկեպսակներ դրվեցին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |