Սևան Նիշանյանը կամավոր բանտ կնստի

Սևան Նիշանյանը կամավոր բանտ կնստի

PanARMENIAN.Net - Թուրքաբնակ հայ գրող և լեզվաբան Սևան Նիշանյանը 2 տարի կանցկացնի բանտում՝ Իզմիրի իր հողամասում ապօրինի շինարարության մեղադրանքով:

Դեկտեմբերի 23-ին Նիշանյանը հանձնվել է դատախազությանը և այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Այսօր հանձնվեցի դատախազությանը: Հունվարի 2-ին բանտ կգնամ: Ենթադրում եմ, որ 2 տարի կանցկացնեմ այնտեղ, սակայն հաստատ ոչ ոք չգիտի»,-գրել է Նիշանյանը, հայտնում է «Ակոս» թերթը:

2011 թ. մարտի 9-ին Սևան Նիշանյանը դատապարտվեց 3 տարի և 4 ամսվա ազատազրկման «ապօրինի շինարարության» համար: Դատարանի որոշումը պայմանավորված է նրանով, որ լրագրողն անշարժ գույքի ունի, որը Թուրքիայում անվանում են «Նիշանյանի տուն», իսկ Իզմիրի վարչակազմը ցանկանում է այն քանդել որպես ապօրինի շինություն: Դատարանը նաև 160 լիր տուգանք է սահմանել և զրկել է նրան որոշ արտոնություններից: Նիշանյանն այդ ակցիան համարում է իր դեմ ուղղված գործողություն: Նա հայտարարել է, որ թուրքական իշխանությունները կարող են կյանքի կոչել իրենց որոշումը միայն եթե սպանեն նրան: Ինքը Նիշանյանը կառույցները փոխանցել է Ազիզ Նեսինի հիմնադրամին:

2013 թվականի մայիսին Սևան Նիշանյանը դատապարտվեց 13,5 ամսվա ազատազրկման Մուհամմեդ մարգարեի հասցեին հնչեցրած բառերի համար:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---