Ծննդյան տոների շեմին ոսկու գինը ռեկորդային էր՝ 1.200 դոլար մեկ ունցիայի համար![]() 25 դեկտեմբերի 2013 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Ըստ բորսաների տվյալների Սբ Ծննդյան սակարկությունների ավարտից առաջ ոսկու գինն աճել է: Փակման շեմին ոսկու փետրվարյան ֆյուչերսը Նյու Յորքի Comex բորսայում թանկացել է 6,3 դոլարով, կամ 0,5 տոկոսով՝ հասնելով 1.203,30 դոլարի մեկ տրոյան ունցիայի դիմաց: «Որպես կանոն, նման տոնական օրերին շուկան հզորանում է»,-գտնում է Kitco Metals-ի առևտրի գծով տնօրեն Փիթեր Հագը, որին մեջբերում է MarketWatch գործակալությունը: Այս տարի ոսկու գներն անկում ապրեցին, իսկ փորձագետներից շատերը գտնում են, որ այն կորցրեց հուսալի ակտիվի կարգավիճակը: Հունվարից ոսկու գինը նվազել է 28 տոկոսով, ըստ վերլուծաբանների, ոսկին 2013 թվականին էժանացել է ողջ տարվա ընթացքում, ինչն առաջին անգամ է տեղի ունենում վերջին 13 տարում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Սակայն ոսկու գները մոտ են 1.200 դոլարին և կարող են նվազել մինչև վեցամսյա մինիմումը, քանի որ ԱՄՆ-ում անձնական ծախսերի մասին զեկույցը նվազեցրել է ոսկու հուսալիությունն որպես ակտիվի: «Գները, հավանաբար, ճնշման տակ կմնան առաջիկայում, քանի որ ԱՄՆ ուժեղ մակրոտնտեսական վիճակագրության, ֆոնդային բորսաների աճի ու ոսկով ապահովված բորսաներից միջոցների արտահոսքի համակցությունը կազդի ներդրողների տրամադրությունների վրա 2014 թվականի սկզբին»,-ասել է INTL FCStone վերլուծաբան Էդվարդ Մեյրը: ԱՄՆ բնակչության անձնական ծախսերը նոյեմբերին ավելացել են 0,5 տոկոսով հոկտեմբերի համեմատ՝ հաստատելով վերլուծաբանների կարծիքները: Աշխարհում ոսկով ապահովված խոշորագույն բորսային հիմնադրամի SPDR Gold Trust (ETF) պաշարները նվազել են 8,4 տոննայով՝ հասնելով 805,72 տոննայի, որը նվազագույն ցուցանիշն է վերջին հինգ տարիների համար, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |