«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» և MasterCard-ը պարգևատրել են քարտապանների ակցիայի հաղթողներին

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը»  և MasterCard-ը պարգևատրել են քարտապանների ակցիայի հաղթողներին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 25-ին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն պարգևատրեց MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացված ակցիայի հաղթողներին, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Ակցիային մասնակցեց մոտ 2606 քարտապան, որոնցից ընտրվեցին նշված ժամանակահատվածում ամենամեծ քականությամբ և գումարով անկանխիկ վճարումներ իրականացրած 45 քարտապան: Վերջիններիս հանձնվեցին թանկարժեք մրցանակներ` IPAD-ներ, թվային տեսախցիկներ, IPOD-ներ և այլն: Ամենաակտիվ քարտապանն արժանացավ գլխավոր մրցանակին`Iphone 5:

Հիշեցնենք, որ հատուկ ակցիան անցկացվում էր սեպտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 29-ը և նվիրված էր Առէկսիմբանկի 15-ամյա հոբելյանին: Նշված ժամանակահատվածում ցանկացողներին տրամադրվեցին MasterCard Standard չիպային քարտեր 1 տարի գործողության ժամկետով, առանց չնվազող մնացորդի և տարեկան սպասարկման վճարի` հաճախորդի կողմից նշված արժույթով: Միաժամանակ տրամադրվեցին MasterCard Gold ոչ չիպային քարտեր` 1 տարի գործողության ժամկետով, առանց չնվազող մնացորդի և 2000 դրամ տարեկան սպասարկման վճարով: Հանրապետության տարբեր առևտրային կետերում բանկի քարտերով իրականացված յուրաքանչյուր անկանխիկ գործարքի դիմաց ակցիայի մասնակիցներին հաշվեգրվեցին համապատասխան միավորներ, որոնց արդյունքներով էլ ընտրվեցին հաղթողները:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---