Պուտինը տարվա քաղաքական գործիչ է ճանաչվել ՌԴ-ում![]() 26 դեկտեմբերի 2013 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Հասարակական կարծիքի հետազոտությունների համառուսաստանյան կենտրոնի վարկանիշի առաջատարը մեծ խզումով դարձել է ՌԴ նախագահը: Հարցման մասնակից ռուսաստանցիների 44 տոկոսը Վլադիմիր Պուտինին է ճանաչել տարվա քաղաքական գործիչ: 8 տոկոսով երկրորդ հորիզոնականում է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, իսկ երրորդ տեղում է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Անցյալ տարի ևս Վլադիմիր Պուտինն էր ճանաչվել տարվա քաղաքական գործիչ, այն ժամանակ նա հավաքել էր ձայների 54 տոկոսը: 2012 թվականին երկրորդ տեղում էր Դմիտրի Մեդվեդևը 16 տոկոսով: Սերգեյ Շոյգուն եզրափակում էր առաջատարների եռյակը 13 տոկոսով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նման հետազոտության արդյունքներն ավելի վաղ հրապարակել էր նաև «Հասարակական կարծիք» հիմնադրամը: Հիմնադրամի հարցման մասնակիցների 32 տոկոսը Պուտինին է նշել առաջին հորիզոնականում ռուսաստանցի քաղաքական ու հասարակական գործիչների ցանկում, որոնց նրանք կանվանեին տարվա մարդ: Տարվա անձանց տասնյակում են հիմնադրամի վարկածով նաև Սերգեյ Շոյգուն, Վլադիմի Ժիրինովսկին, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, «Քաղաքացիական պլատֆորմի» և Կոմկուսի առաջնորդներ Միխայիլ Պրոխորովն ու Գենադի Զյուգանովը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Մոսկվայի քաղաքապետի նախկին թեկնածու Ալեքսեյ Նավալնին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |