Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագիրը կհաստատվի մոտ ապագայում

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ ԵՄ համագործակցությունը հաջողությամբ է զարգանում եւ ընդգրկում է քաղաքական-տնտեսական կյանքի բոլոր ոլորտները: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, մայիսի սկզբին տեղի կունենա Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի մշակման վերաբերյալ բանակցությունների երրորդ փուլը` Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: «Մի քանի հարց է մնացել, որ լրամշակման կաիրք ունի, եւ ես հուսով եմ, որ ծրագիրը կհաստատվի մոտ ապագայում»,-նշել է Վարդան Օսկանյանը: Իր հերթին ԵՄ Եռյակի պատվիրակության ղեկավար, Ավստրիայի ԱԳՆ պետքարտուղար Հանս Վինկլերը նշեց, որ ներկայումս Եվրամիության հիմնական նպատակը կապերի ամրապնդումն է Հարավային Կովկասի երկրների հետ: «Մենք շահագրգռված ենք տեսնել խաղաղ եւ կայուն տարածաշրջան: Եվրամիությունը միշտ հանդես է եկել Հարավային Կովկասում բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին»,-ընդգծել է Վինկլերը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---