«Transconflict». Հայոց ցեղասպանության ու հայ-թուրքական հարաբերությունների մասին![]() 9 հունվարի 2014 - 10:35 AMT PanARMENIAN.Net - «Transconflict» կազմակերպությունը տպագրել է եգիպտացի ակադեմիկոս Ահմեդ Մագդի Ալ- Սուկարիի՝ «Ճանաչման և ժխտման միջև. Հայոց ցեղասպանության հարցը և հայ-թուրքական հարաբերությունները» խորագրով հոդվածը: Ինչպես ասվում է հոդվածում, «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն այժմ գրեթե ամբողջությամբ դադարեցվել է. Թուրքիան շարունակում է կտրականապես դեմ դուրս գալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում հայերի կողմից կազմակերպված միջազգային քարոզարշավին: Հայկական հարցը կամ Հայոց ցեղասպանությունը տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների միջև լարվածության պատճառ են դարձել: 2015թ. Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ մի շարք դիտորդներ կարծում են, որ այն կարող է հայ-թուրքական հարաբերություններում շրջադարձային փուլ հանդիսանալ: Շատերն էլ պնդում են, որ Թուրքիան չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ պնդելով, որ սպանությունները ինքնապաշտապանական միջոց են եղել Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ: Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները ծանրաբեռնված են մի շարք միջպետական խնդիրներով: Նրանք տարաձայնություններ ունեն Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի զանգվածային սպանությունները բնութագրելու հարցում: 2002թ.-ին երբ «Արդարություն և Զարգացում» կուսակցությունը իշխանության գլուխ եկավ, նա սկսեց պատրաստվել Եվրամիության հետ բանակցություններին: Սակայն այս ճանապարհին «Արդարություն և Զարգացում» կուսակցությունը հասկացավ, որ միայն տնտեսական և քաղաքական չափորոշիչները բավական չեն լիիրավ անդամ դառնալու համար: Ցեղասպանության հարցում մեղադրանքները և փակ սահմանները մեծ դեր են խաղում Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններում: Շատ հայեր հավատում են, որ ԱԶԿ-ի կառավարությունը պատրաստ է շանտաժի ենթարկել յուրաքանչյուր կառավարության, որը փորձում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները բարելավելու համար և փորձի ցեղասպանության հարցում հասնել քաղաքական փոխզիջման»,-ասվում է հրապարակման մեջ, փոխանցում է Panorama.am-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |