Վ.Օսկանյան. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքները նույնն են մնում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե ինչ կարգավիճակ է իրեն հարկավոր` այդպիսին է Հայաստանի դիրքորոշումը: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Հայաստանը պատրաստ կլինի քննարկել Ադրբեջանի հետ պատերազմի հետեւանքների վերացման հարցերը միայն այն ժամանակ, երբ պաշտոնական Բաքուն ճանաչի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: «Հետո արդեն կարելի կլինի խոսել փախստականների վերադարձի եւ անվտանգության գոտի կազմող տարածքների վերադարձի մասին: Ինչ վերաբերում է նրան, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոր առաջարկներ են ներկայացրել, ապա դա եւ ճիշտ է, եւ ոչ: Առաջարկները, իսկ ավելի ստույգ կարգավորման սկզբունքերը նույնն են մնում: Կարող են փոփոխվել միայն մեխանիզմները»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---