Հայաստանի ՊՆ ղեկավարը բարձր է գնահատել ԼՂՀ զինված ուժերի մարտունակությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի մարտունակությունը: «Զինված ուժերը դա այն միակ ոլորտն է, որը լրացուցիչ ինտեգրման կարիք չունի, եթե մենք խոսում ենք Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համագործակցության մասին»,-ասել է Ս.Սարգսյանը չորեքշաբթի օրը լրագրողներին: Անդրադառնալով վերջերս Բաքվից հնչող հայտարարություններին` նա նշել է. «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ղարաբաղի հարցում ադրբեջանցիները ցանկանում են իրենց համար շահավետ առաջրակների հասնել, փորձում են ինչ-որ բան պոկել իրենց օգտին: Սակայն դա անընդունելի է մեր համար, քանի որ, եթե կողմերից մեկը փորձի շատ բան պոկել, հազիվ թե մենք երբեւէ պայմանավորվածության գանք», հաղորդում է Ինտերֆաքսը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---