ՀՀ ԱԳՆ ղեկավար. Հայոց ցեղասպանության ճանաչումը արդիական է միջազգային հանրության համար

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները բարոյական պատասխանատվություն են կրում հայ ժողովրդի, Ցեղասպանության զոհ դարձած իրենց նախնիների հիշատակի եւ ամբողջ միջազգային հանրության առջեւ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանության ճանաչումը արդիական է միջազգային հանրության համար: ՀՀ ԱԳՆ ղեկավարը ընդգծեց, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման հարցի ներմուծումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգ բնական գործընթաց է: «Այն փաստը, որ շատ երկրների խորհրդարանները արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, խոսում է այն մասին, որ Հայաստանի արտաքին քաղաքկանությունը ճիշտ ուղու վրա է: Մենք պարտավոր ենք միջազգային հանրության ուշադրությունը գրավել այս հարցին, որպեսզի հետագայում կարողանանք խոչընդոտել այսպիսի հանցագործություններին»,- ասել է Օսկանյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---