Կուբանի Սլավյանսկի հասարակական-քաղաքական ուժերը դեմ են Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին

PanARMENIAN.Net - Կուբանի Սլավյանսկի հասարակական-քաղաքական ուժերի կլոր սեղանը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության տարելիցին, տեղի ունեցավ ապրիլի 19-ին Սլավոնական պետական մանկավարժական ինստիտուտում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Կլոր սեղանի մասնակիցներին ուղերձ էր հղել ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Շիշկարյովը («Միասնական Ռուսաստան» խմբակցություն): Կլոր սեղանի ժամանակ, որին մասնակցել են Կուբանի Սլավյանսկի եւ Սլավոնական շրջանի աշխատակազմի եւ հասարակական քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քննարկվել են հետեւյալ հարցերը` Հայոց ցեղասպանությունը որպես մարդկայնության եւ մարդկության դեմ հացագործություն, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ Թուրքիայի իրավական պատասխանատվությունը; Թուրքիայի կողմից այդ հանցագործության պաշտոնական ճանաչումը եւ դատապարտումը, պանթուրքիզմի գաղափարախոսությունը որպես իրական սպառնալիք Եվրոպային եւ աշխարհին, Հայոց ցեղասպանության հետեւանքների արդար հատուցման ուղիներ, Հայ դատի լուծումը միջազգային իրավունքի հիման վրա: Միջոցառման մասնակիցների համար ցուցադրվել է «Ես մեղադրում եմ» «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերության նկարահանած ֆիլմը:



Քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ, ապրիլի 24-ին Կուբանի Սլավյանսկի դպրոցներում կանցկացվի «հիշողության ժամ», իսկ տեղի հեռուստաալիքը կցուցադրի «Ես մեղադրում եմ» ֆիլմը եւ հաղորդում կլոր սեղանի մասին:



Կլոր սեղանի արդյունքում ընդունվել է բանաձեւ, որում, մասնավորապես ասվում է. «Կլոր սեղանի մասնակիցները, հիմնվելով անհերքելի պատմական փաստերի վրա, որոնք վկայում են հայերի ոչնչացման մասին Արեւմտյան Հայաստանի տարածքում 1915-22 թթ., նշելով, որ հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացումը իր պատմական հայրենիքում կատարվել է իրագործելու համար պանթուրքիստական գաղափարը Մեծ Թուրան ստեղծելու մասին` Միջին Ասիայից մինչեւ Բալկաններ, ներառյալ Մերձվոլգան, Ուրալը, Ղրիմը, Հյուսիսային եւ Հարավային Կովկասը, դատապարտում են 1915-22 թթ. հայկական կոտորածների կազմակերպիչներին, իրենց ցավակցությունը հայտնելով հայ ժողովրդին եւ դիտարկում են ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Կլոր սեղանի մասնակիցները անհնար են համարում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, քանի դեռ ցեղասպանությունը չի ճանաչվել եւ դատապարտվել ներկայիս Թուրքիայի կողմից, եւ կոչ են անում եվրոպական տերությունների ղեկավարներին հորդորել Թուրքիայի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---