Հայաստանի նախագահը դրական է գնահատել Հարավային Կովկասի նկատմամբ ԵՄ հետաքրքրությունը

PanARMENIAN.Net - Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպական Միության «Եռյակի» պատվիրակությանը` Ավստրիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Հանս Վինկլերի գլխավորությամբ: Կողմերը մտքեր են փոխանակել ԵՄ եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ ծավալվող համագործակցության շուրջ: Դրական գնահատելով տարածաշրջանի նկատմամբ ԵՄ աճող հետաքրքրությունը, Հանրապետության նախագահը կարեւորել է եվրոպական նոր հարեւանության քաղաքականության շրջանակում Հայաստանի Գործողությունների ծրագրի վերջնական ընդունումը, եւ նշել, որ այն ավելի պարզ ու հասկանալի կդարձնի Եվրամիություն հետ մեր երկրի հետագա փոխգործակցությունը:



«Գործողությունների ծրագիրը մենք դիտարկում ենք որպես երկկողմ հարաբերությունների հստակ ուղեգիծ, որը նպատակաուղղված եւ համակարգված բարեփոխումներ իրականացնելու նոր հնարավորություն է ստեղծում»,-շեշտել է երկրի ղեկավարը:Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները եւ Հայաստանի մոտեցումները էներգետիկ անվտանգության ու տարածաշրջանային համագործակցության խնդիրների վերաբերյալ,- հաղոդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---