ԱՄՆ-ն ու Բրիտանիան չեն սատարի սիրիական կոալիցիային, եթե նա չմեկնի Ժնև![]() 14 հունվարի 2014 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Բրիտանիան ու ԱՄՆ-ն զգուշացրել են սիրիական ընդդիմությանն աջակցությունից զրկելու հավանականության մասին, եթե գլխավոր խումբը՝ Սիրիայի ազգային կոալիցիան, չմասնակցի հաջորդ շաբաթ Ժնևում մեկնարկող խաղաղ բանակցություններին: Ինչպես հայտնել է Սիրիայի ազգային կոալիցիայի ներկայացուցիչը, խաղաղ բանակցություններին մասնակցելու հարցում ԱՄՆ-ն ու Բրիտանիան անդրդվելի են, հայտնում է ВВС-ին: «Նրանք շատ պարզ հասկացնել են տվել, որ այլևս չեն սատարի մեզ, ինչպես այժմ, և մենք կկորցնենք միջազգային հանրության վստահությունը, եթե չմեկնենք Ժնև»,-ասել է աղբյուրը, ցանկանալով անհայտ մնալ: Ուրբաթ օրը կոալիցիան քվեարկություն կանցկացնի, որի արդյունքում կորոշվի մասնակցության հարցը Ժնևի խորհրդաժողովին: Եթե Սիրիայի ազգային կոալիցիան Ժնև չժամանի, դա կործանում կլինի այդ երկրում հակամարտության դիվանագիտական կարգավորման ռազմավարության համար: Պաշտոնապես բրիտանական կառավարությունը հայտարարում է, որ չի դադարեցնի աջակցությունը Սիրիայի ազգային խորհրդի կոալիցիային: Սակայն, պարզ է, որ շատ դժվար կլինի համոզել ընդդիմության ներկայացուցիչներին նստել բանակցությունների սեղանի շուրջ նախագահ Բաշար Ասադի ներկայացուցիչների հետ: Սիրիական ընդդիմությունը պառակտված է մնում ապստամբությունից գրեթե երեք տարի անց: Սիրիական հակամարտության կարգավորմանը նվիրված «Ժնև-2» միջազգային խորհրդաժողովը երկու փուլով կանցնի: Այն կմեկնարկի հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրյո քաղաքում, իսկ հետո հունվարի 24-ին կշարունակվի Ժնևի Ազգերի պալատում: Երկուշաբթի Փարիզում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու Սիրիայի գծով ՄԱԿ ու ԱՊԼ դեսպանորդ Լահդար Բրահիմիի հանդիպմանը քննարկվել է տեղական հրադադարների հաստատման հնարավորությունը Ժնևում մեկնարկող բանակցություններից առաջ: Հայտարարվել է նաև, որ քննարկվել է հակամարտության կողմերի միջև գերիների փոխանակման հնարավորությունը: Սերգեյ Լավրովն ու Լահդար Բրահիմին հայտարարել են նաև, որ բանակցություններին պետք է մասնակցի Իրանը: Սակայն Ջոն Քերին հայտարարել է, որ բանակցություններին մասնակցելու համար Թեհրանը պետք է համաձայնվի Սիրիայում քաղաքական կարգավորման սկզբունքներին, որոնք ձևակերպվել են «Ժնև-1» բանակցությունների ընթացքում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |