Թեհրանը գտնում է, որ ղարաբաղյան խաղաղ կարգավորումը հնարավոր է տարածաշրջանային մակարդակով![]() 18 հունվարի 2014 - 13:27 AMT PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հիմնախնդրի չլուծված լինելը սպառնալիքի տակ է դնում տարածաշրջանային անվտանգությունը»,-հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Պակ Այինը: «Թրենդ» ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում, մեկնաբանելով Իրանի ու Թուրքիայի համագործակցության հավանականությունը ղարաբաղյան կարգավորման հարցում՝ դեսպանն ասել է. «Մենք գտնում ենք, որ օգտագործելով տարածաշրջանային հնարավորությունները, կարելի է ղարաբաղյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, իսկ տարածաշրջանի երկրների ներգրավվածությունը դրական է գնահատում»: Հավելենք, որ օրերս, անդրադառնալով «ԻՌՆԱ» գործակալությանը տված հարցազրույցում պաշտոնական Թեհրանի դիրքորոշմանը ղարաբաղյան կարգավորման հարցում՝ Մոհսեն Պակ Այինը նշել է. «Իրանի դիրքորոշումն այն է, որ ղարաբաղյան հիմնախնդրի չլուծված լինելը խոչընդտում է ոչ միայն տարածաշրջանային անվտանգությանը, այլ նաև խոշոր տնտեսական նախագծերի իրականացմանը», հայտնում է Panorama.am-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |