Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի խնդիրն է, ոչ թե Հայաստանի

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի եւ թուրք ժողովրդի արժանապատվության հարց է: Այդ մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, դա Թուրքիայի խնդիրն է, ոչ թե Հայաստանի: «Թուրքիան չի կարող չճանաչել Ցեղասպանությունը: Կարեւորն այն է, որ ողջ մարդկությունը հասկանա, որ Ցեղասպանությունը հանցագործություն է ողջ մարդկության դեմ: Ցեղասպանության ճանաչումը հարգանքի տուրք կլինի ոչ միայն հայ ժողովրդին, այլ ողջ մարդկությանը եւ համամարդկային արժեքներին»,-նշել է Տիգրան Թորոսյանը: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Հայաստանը միշտ ասել է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Նրա խոսքերով, Հայաստանը միշտ շփման եզրեր է որոնել Թուրքիայի հետ համագործակցության համար, այնպես որ փոխհարաբերությունների մասին պետք է Թուրքիան մտածի: «Հարաբերությունների հաստատումը կախված չի լինի Թուրքիայի անդամակցումից ԵՄ-ին: Մենք պետք է մտածենք մեր եվրաինտեգրման մասին, անկախ նրանից, կլինի Թուրքիան ԵՄ կազմում թե ոչ»,-ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---