Իրանահայերը հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ի երեկոյան Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց պատարագ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որը մատուցեց Հայ Առաքելական եկղեցու Իրանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանը: Հայկական եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ երիտասարդական հանրահավաք է տեղի ունեցել: Ապրիլի 24-ին Թեհրանի «Արարատ» սպորտային համալիրում տեղի ունեցավ միջոցառում, նվիրված ողբերգության 91-րդ տարելիցին, որին ելույթով հանդես եկավ Երեւանի պետհամալսարանի դասախոս Հայկազուն Ալվրցյանը, հաղորդում է Թեհրանի «Ալիք» թերթը: Թերթը գրում է նաեւ, որ Հայոց ցեղասպանության թեման լայնորեն լուսաբանվել է Իրանի ԶԼՄ-ներում:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---