Էստոնիայի հայերը հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում, Սբ. Գրիգորի հայկական եկեղեցում մատուցվել է պատարագ, որից հետո ներկաները մոմեր են վառել եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ եւ ծաղիկներ դրել, հաղորդում է Էստոնիայի Ռադիո-4 «Ծիծեռնակ» ռադիոհաղորդումը: Օրվա երկրորդ կեսին Ռոոթսի-Միխկլի եկեղեցում տեղի ունեցավ համերգ ի հիշատակ ցեղասպանության անմեղ զոհերի: Հին հոգեւոր երգերի կատարմամբ հանդես եկավ Էստոնիայի տղմարդկանց ազգային երգչախմբի մենակատար Արմեն Անդրանիկյանը: Իսկ նախօրեին Էստոնիայի Ռադիո-4 «Ծիծեռնակ» ռադիոհաղորդումը եթեր դուրս եկավ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրներին եւ ջարդերի արդյունքում առաջացած հայկական սփյուռքին նվիրված հաղորդմամբ: Տարտու քաղաքում մոմեր վառվեցին եւ ծաղիկներ դրվեցին Հայոց ցեղասպանության զոհերի խաչքարի մոտ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---