Ստամբուլում չկա Հայոց ցեղասպանության զոհերի պաշտոնական հուշարձան

PanARMENIAN.Net - Ներկայումս Ստամբուլում չկա Հայոց ցեղասպանության զոհերի պաշտոնական հուշարձան: Կոնստանդինոպոլսի հայերը հիշատակի օրերին, ինչպես նաեւ ապրիլի 24-ին հավաքվում են Բալեք հայկական գերեզմանատանը, որտեղ հուշարձան կա նվիրված Օսմանյան կայսրությունում 1895-1908թթ. հայկական ջարդերի զոհերի հիշատակին: Ոչ պաշտոնապես համարվում է, որ այդ հուշարձանը նաեւ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանն է: Գերեզմանատան հուշարձանի մասին հայերը գերադասում են բարձրաձայն չխոսել: Բալեքի գերեզմանատան պահապան Գրիգոր Սվաստօղլուի խոսքերով, գերեզմանատունը 500 տարեկան է եւ այստեղ թաղված է շուրջ 7000 հայ, որոնց թվում են նաեւ Արեւմտյան Հայաստանի շատ հայտնի դեմքեր, ինչպիսիք օրինակ Միսակ Մեծարենցը եւ այլոք: Գերեզմանոցը բաժանվում է հատվածների, որից յուրաքանչյուրը կրում է մի սրբի անուն: «Ամենավաղ շրջանի հուղարկավորությունը նշագրված է 3-րդ դարով` դա Գրիգոր կաթողիկոսի գերեզմանն է: Գերեզմանոցում են հավաքվել նաեւ հայկական տապանաքարեր Ստամբուլի տարբեր վայրերից, մուտքի մոտ կա մատուռ»,-ասել է պահապանը, հաղորդել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---