Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են Վենեսուելայում եւ Չինաստանում

PanARMENIAN.Net - Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում հիշատակի արարողություն է կազմակերպել տեղի հայ համայնքը: Երկրի խորհրդարանը 2005 թվականի հուլիսի 14-ին ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ: Փաստաթուղթը, վենեսուելահայերի նախաձեռնությամբ եւ ջանքերով օրենսդիր մարմնում քննարկման էին ներկայացրել պատգամավոր Հուգո Մորալեսը եւ իրավաբան Ժանետ Մադրիսը:



Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն է կազմակերպվել նաեւ չինական Շանհայում: Այն նախաձեռնել էր քաղաքի Հայկական Ընկերակցությունը: Արարողության ընթացքում մատուցվել է նաեւ սգո պատարագ, հաղորդում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---