Գերմանացի պատգամավորն Էրդողանին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() 4 փետրվարի 2014 - 10:37 AMT PanARMENIAN.Net - «99 տարի առաջ երիտթուրքերի կառավարությունն Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն է գործել հայերի ու ասորիների նկատմամբ: Կոչ եմ անում ճանաչել XX դարի այդ առաջին ցեղասպանությունն ու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներից»,- հայտարարել է Բունդեսթագում Քրիստոնյա-ժողովրդավարական միությունից ընտրված պատգամավոր Էրիկա Շթայնբախը՝ դիմելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես գրում է Haberler-ը, Շթայնբախը կոչ է արել գրել հայերի ու ասորիների ցեղասպանությունների մասին թուրքական դասագրքերում, ինչպես նաև հիշել 2007-ին սպանված «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին: Ըստ պատգամավորի, մարդկության դեմ այդ հանցագործությունը հիմնավորված և ապացուցված է փաստերով: Բունդեսթագի պատգամավորն անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի բացմանը, որը Թուրքիան փակել է 1993-ին ղարաբաղյան հակամարտության պատճառով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |