Մոնտեբելոյի հայերը հրշեջ մեքենա են նվիրել Արցախին

Մոնտեբելոյի հայերը հրշեջ մեքենա են նվիրել Արցախին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Մոնտեբելո քաղաքը, լինելով Ստեփանակերտի քույր քաղաքը, Արցախի մայրաքաղաքին 150 հազար դոլար արժողությամբ հրշեջ մեքենա է նվիրել: Ըստ ՀՅԴ «Դրո» կազմակերպության նախագահ Լևոն Կիրակոսյանի, նվիրատվությունը վկայում է, որ Մոնտեբելոն նպաստում է Ստեփանակերտի համայնքների զարգացմանը: Մեքենան սկզբում կտեղափոխվի վրացական Փոթի նավահանգիստ, իսկ այնտեղից արդեն Ստեփանակերտ, գրում է Asbarez-ը:

Մոնտեբելոն ու Ստեփանակերտը քույր քաղաքներ դարձան 2005 թվականին, քաղաքի հայ համայնքը մշտապես աջակցություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքին:

Կալիֆորնիայի հայ համայնքը ԱՄՆ ամենահայաշատն է համարվում, որոշ տվյալներով հայերի թիվն այստեղ հասնում է 1 միլիոնի: 2014-ի սկզբում Հայլենդ քաղաքը ճանաչեց ԼՂՀ անկախությունը: Հունվարի 29-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հավանություն տվեց ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքին ու ճանաչեց Արցախի անկախությունը

Photo: Asbarez
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---