Կալիֆորնիայի Վեհաժողովը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև է ներկայացրել![]() 21 փետրվարի 2014 - 11:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Վեհաժողովի խոսնակ Ջոն Փերեսը բանաձև է ներկայացրել, որով նահանգը հաստատում է Հայոց ցեղասպանության ճանաչումը: AJR 35 բանաձևը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նույնը պետք է անեն ԱՄՆ Կոնգրեսն ու նախագահ Բարաք Օբաման, գրում է Asbarez-ը: 2014 թվականի ապրիլի 20-26 Կալիֆորնիայում հայտարարված է «1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ»: AJR 35 բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, երբ Օսմանյան կայսրությունում սպանվեցին 1,5 մլն հայեր՝ տղամարդիկ, կանայք, երեխաներ: «Հայերը 3000 հազար տարի ապրել էին իրենց բնօրրանում՝ Փոքր Ասիայում, սակայն ենթարկվեցին դաժան ու անարդար հալածանքների Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի շեմին և հետո: Սպանություններ են կատարվել նաև 1894-1896 թթ. և 1909 թվականին»,-ասվում է փաստաթղթում: Բանաձևի հեղինակները հիշեցնում են Հոլոքոսթի և Թուրքիայի մերժողական քաղաքականության մասին, որը շարունակվում է մինչ օրս: «Հայոց ցեղասպանության իրողությունը չճանաչել, նշանակում է էլ ավելի խորացնել փոքրաթիվ ողջ մնացածների վիշտը, նշանակում է պղծել զոհերի հիշատակը: Պետք է կոչ անել երկրների ղեկավարներին, որոնք սերտ կապեր ունեն Թուրքիայի հետ, որպեսզի նրանք հավանություն չտան պատմական փաստերի խեղաթյուրմանը: Մենք պետք է խուսափենք ցեղասպան գործողությունների կրկնությունից ու բացատրենք դա ամերիկյան հանրությանը: Կալիֆորնիան տուն է նաև ԱՄՆ խոշորագույն հայ համայնքի համար, հայերը հարստացրել են մեր պետությունը բիզնեսում, գյուղատնտեսության, գիտության ու արվեստի մեջ: Հաշվի առնելով այս ամենը՝ Կալիֆորնիայի նահանգը սատարում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,-ասվում է բանաձևում: Հունվարի 29-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հավանություն տվեց ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ բանաձևին ու ճանաչեց ԼՂՀ անկախությունը: Բանաձևի հեղինակն էր Խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը: Ինչպես գրում է Asbarez-ը, բանաձևը ներկայացվեց և հավանության արժանացավ 2013 թվականի սեպտեմբերի 10-ին Կալիֆորնիայի պատվիրակության կազմում Քրեքորյանի Հայաստան և Արցախ կատարած այցից հետո: Պաշտոնական բանաձևն ուղարկվեց Վաշինգտոնում ԼՂՀ ներկայացուցչություն: Photo: commons.wikimedia.org Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |