Քաղաքական ճնշո՞ւմ, թե խախտումների բացահայտում. «Արարատցեմենտում» ստուգումներ են![]() 27 փետրվարի 2014 - 21:01 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» գործարանում ջրի անջատումով պայմանվորված արտադրության դադարեցումը, որը նրա կուսակցության ներկայացուցիչները քաղաքական ճնշման ձև են որակում, իրականության հետ կապ չունի` հայտարարել է բնապահպանության նախախարը կառավարության փետրվարի 27-ի նիստին: «Ըստ էության, Արարատյան դաշտում իրականացնում ենք ջրօգտագործման խնդիրների հետ կապված միջոցառումներ: Այդ մասին բազմիցս հայտարարել ենք: Բնականաբար, պետք է հայտարարեմ, որ համաձայն «Արարատցեմենտ» գործարանի կողմից 2013-ի դեկտեմբերին մեզ ներկայացված տեղեկության՝ գործարանն արտադրական նպատակով գործունեություն չի ծավալում»,- նշել է նախարար Արամ Հարությունյանը` Ծառուկյանի դեմ ճնշումներn «անհիմն ու անհեթեթ մեկնաբանություններ» անվանելով: Ըստ կառավարության տարածած հաղորդագրության` բնապահպանույան նախարարը ներկայացրել է, որ ցամաքուտային համակարգից կատարված թեստային անջատումների շնորհիվ հայտնաբերվել են անօրինական ջրօգտագործողներ, այդ թվում նաև ձկնաբուծական տնտեսություններ: «Եվ եթե համեմատենք այդտեղ եղած և գործարանի արտադրական նպատակով օգտագործվող ջուրը, կարելի է 200-ապատիկով համեմատել, այսինքն` գործարանն արտադրական նպատակով վայրկյանում օգտագործում է ընդամենը 16 լիտր ջուր, մինչդեռ այստեղ այդ համակարգերով այս պահի դրությամբ մոտ 1500-2000 խմ ջուր է հոսում»,- եզրափակել է Հարությունյանը` անիմաստ համարելով այս ամենը քաղաքականացնելը: Փետրվարի 15-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի ընթացքում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ժողովրդի առաջ լուրջ խնդիրներ են ծառացած Հայաստանում իրականացվող տնտեսական ու սոցիալական «անպտուղ» քաղաքականության պատճառով ու հավաստիացրել, որ պատրաստ է «ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի»: «Չեմ կարող դիտորդի պես հետևել, թե ինչպես է իմ երկիրն օրեցօր թուլանում»,- նշել էր Ծառուկյանը։ Այդ հայտարարությունից մի քանի օր անց փակվել և դրոշմվել էր «Արարատցեմենտ» գործարանին և հարակից բնակավայրերին ջուր մատակարարող ջրանցքի պոմպակայանը։ Կուսակցության անդամ, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ «անմիջական կապ» է տեսնում ԲՀԿ-ի փետրվարի 15-ի համագումարում հնչեցված հայտարարությունների և Ծառուկյանին պատկանող գործարանի աշխատանքը խոչընդոտելու փորձերի միջև։ «Ակնհայտ է մեկ բան, որ համագումարում հնչած որոշ ձևակերպումներ, որոշ ելույթներ ուղղակիորեն նման հակազդեցություն են առաջացրել, և այո, ես համաձայն եմ այն վերլուծաբանների հետ, որոնք «Արարատցեմենտում» տեղի ունեցածը համարում են «դեղին քարտ»՝ ցույց տված Գագիկ Ծառուկյանին»,- իր դիրքորոշումն էր պարզաբանել Զոհրաբյանը: Ջրի մատակարարման դադարեցումից հետո «Արարատցեմենտում» նաև ստուգումներ են սկսվել ոստիկանության ու բնապահպանության տեսչության աշխատակիցների կողմից: Այսօրվա կառավարության նիստից հետո խնդիրը պարզաբանել է նաև Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա նշել է, որ Արմավիրի և Արարատի մարզի մոտ 120 կազմակերպություն, որոնք տնտեսական գործունեություն են ծավալում, ջրառի ծավալները խախտելու համար հայտնվել են քրեական գործով անցնելու ռիսկի տակ, այդ թվում նաև «Արարատցեմենտը», գրում է Panorama.am-ը: Կոստանյանը վստահեցրել է, որ «հիմնավոր կասկածներ չկան պնդելու», որ ջրազրկումն ու ստուգումները «քաղաքական ենթատեքստ ունեն»: «Վստահ եմ, որ այլ պայմաններում խտրականության մասին կարելի էր խոսել, եթե բոլոր մյուս կազմակերպություններում իրականացնեինք այդ քննչական գործողությունները և «Արարատցեմենտում» չիրականացնեինք: Այդ պայմաններում արդեն բոլորիդ մոտ կառաջանար խտրական մոտեցման պատճառների մասին հարցը»,- նշել է գլխավոր դատախազը: Նա տեղեկացրել է, որ երեք ուղղություններով ներկայում իրականացվում է քննություն քրեական գործի շրջանակներում` ապօրինի խորքային հորերի առկայություն, առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման փաստեր և ժամկետանց ջրօգտագործման պայմանագրերի առկայությամբ ջրօգտագործման փաստեր: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |