Ամերիկյան Մասաչուսեթսում կհարգեն Ցեղասպանության 99-րդ տարելիցը![]() 12 մարտի 2014 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Մասաչուսեթս նահանգի Կապիտոլիում կհարգեն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը։ Նահանգում Ցեղասպանության տարելիցը հիշատակվում է ամեն տարի։ Միջոցառմանը հիմնական զեկուցող լինելու է փաստաբան Մարկ Գերագոսը։ Քննարկվելու է նաև քանդակագործ Դոնալդ Թելալյանի աշխատանքը, որը պատրաստվում են տեղադրել Բոսթոնի Հայկական ժառանգության այգում, գրում է Armenian Weekly-ն։ Միջոցառմանը նաև երիտասարդներ կմասնակցեն։ Սուրբ Ստեփանոսի տարական դպրոցի ու հայկական սեմինարիայի աշակերտները կերգեն America the Beautiful ու Հայաստանի հիմնը։ 2013-ի ապրիլի 10-ին Ներկայացուցիչների պալատը և Մեն նահանգի Սենատը ԼՂՀ անկախության ճանաչման մասին համատեղ բանաձև են ընդունել: Այն նաև կոչ է անում նախագահին ու ԱՄՆ Կոնգրեսին նպաստել ԼՂՀ կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերում, ուղղված երկարատև խաղաղության հաստատմանը ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանում: Անցյալ տարվա վերջում Մասաչուսեթսի կրթության միացյալ կոմիտեն հասարակական լսումներ էր անցկացրել ցեղասպանության պարտադիր ուսումնասիրության վերաբերյալ, որին աջակցում էր Մասաչուսեթսի Հայ Դատի հանձնախումբը: Օրինագիծը ներկայացրել է նահանգի կոնգրեսական Ջոնաթան Հեղթը (D- Watertown ) և պահանջում է ուսումնասիրել ցեղասպանությունները, որոնք պետք է ներառվեն բոլոր պետական դպրոցների պատմության ծրագրերում: 2012-ին Բոստոնում Հայ ժառանգության զբոսայգի է բացվել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |