Վարշավայում կազմավորվել է Լեհաստանի հայ ազգային կոմիտե![]() 14 մարտի 2014 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայում հայկական արդարության ու ժողովորդավարության ֆեդերացիայի (EAFJD) և Եվրոպայի հայ ազգային կոմիտեի նախաձեռնությամբ(ANC of Europe) Վարշավայում կազմավերվել է Լեհաստանի հայ ազգային կոմիտե (ANC Poland): Գործադիր տնօրեն է նշանակվել Գասպար Կարապետյանը: Ինչպես գրում է Asbarez-ը, ANC of Poland-ի ծրագրում հայ ազգի խնդիրների ու պահանջների մասին Լեհաստանի հասարակական-քաղաքական դաշտում տեղեկացվածության մակարդակը բարձրացնելն է: Կոմիտեն սերտ կապեր է պահպանելու Լեհաստանում Հայաստանի դեսպանության և արդեն իսկ գործող հայկական կազմակերպությունների հետ: ANC of Poland-ը ողջունում է համայնքի կողմից ցանկացած առաջարկ և հուսով է, որ հայրենակիցներն ակտիվորեն կսատարեն կոմիտեն: ANC of Poland-ի առաջին նիստին ընդունվել է օրակարգ և առաջիկա ամիսների աշխատանքային պլան: Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA) ԱՄՆ-ի ամենամեծ ու ազդեցիկ հայ-ամերիկյան կազմակերպությունն է: Այն զբաղվում է հասարակական գործունեությամբ ու կառավարական հարաբերություններով: ANCA-ն ԱՄՆ-ում հայ ազգի գլխավոր ներկայացուցիչն է: Այն նաև Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչն է ու Հայ դատի գրասենյակը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |