ԱՄՆ Պետդեպարտամենտ. Ռուսաստանը դրական դերակատարություն ունի ղարաբաղյան կարգավորաման բանակցություններում 3 մայիսի 2006 - 16:57 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը գտնում է, որ Ռուսաստանը «շատ դրական դերակատարություն ունի» Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում: Ամերիկացի դիվանագետը ասել է այդ մասին ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագայի վերաբերյալ քննարկումների ընթացքում, որ կայացել են մայիսի 1-ին Բրուկինգսի ինստիտուտում Վաշինգթոնում: Դենիել Ֆրիդը նշել է, որ, չնայած ԶԼՄ-ների եւ քաղաքական վերլուծաբանների հոռետեսական տրամադրվածությանը, «չկա որեւէ պատճառ, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը լարված հարաբերություններ ունենան»:Միեւնույն ժամանակ, պետքարտուղարի օգնականը նշել է, որ ԱՄՆ-ն «շատ ցավում է» Ռուսաստանի եւ Վրաստանի անջատողականների կապերի առումով: Դենիել Ֆրիդը անիրական է անվանել այն կարծիքը, որ Վրաստանը Ռուսաստանի համար վտանգ է ներկայացնում: Նա ավելացրեց, որ ավելի շատ վտանգ կարող է ներկայացնել ապակայունացված Վրաստանը, որը ահաբեկիչներին ապաստան կտա անկառավարելի տարածքներում, հաղորդում է Մեդիամաքսը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |