Հայաստանում ԱՄՆ դեսպանը ցավակցություններ է հայտնել Ա-320 ինքնաթիռի վթարի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը ցավակցություններ է հայտնել Երեւան-Սոչի ավիաչվերթն իրականացնող Ա-320 ինքնաթիռի վթարի կապակցությամբ: Ամերիկացի դիվանագետի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ողջ անձնակազմի անունից ես ցավակցում եմ բոլոր հայերին, ռուսներին ու մյուս ժողովուրդներին Սեւ ծովի վրա Սոչի քաղաքից ոչ հեռու Արմավիայի ինքնաթիռի հետ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այս սարսափելի դեպքի հետեւանքները սոսկ ավիավթարի ընթացքում կորսված մարդկային կյանքերը չեն, այն նաեւ անդառնալի հետք է թողնում նրանց ընտանիքի անդամների, հարեւանների, բարեկամների, գործընկերների կյանքում: Ու կորուստը հատկապես ծանրանում է, երբ այսքան մարդիկ կյանքից հեռանում են միաժամանակ: Մենք, ամերիկյան դեսպանատունը ու Միացյալ Նահանգների մեր միլիոնավոր հայրենակիցները այս դժվարին պահին Ձեր կողքին ենք ու աղոթում ենք Ձեզ համար»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---