Թուրքիայում ընտրություններից հետո անկարգություններ են սկսվել![]() 2 ապրիլի 2014 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ընտրություններից հետո անկարգություններ են սկսվել: Անկարայում ոստիկանությունը ջրանետ մեքենաներ ու արցունքաբեր գազ է օգտագործել ցուցարարներին ցրելու համար, որոնք հավաքվել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ: Մոտ երկու հազար մարդ է հավաքվել այստեղ պահանջելոով ձայների վերահաշվարկ: Իշխանություններին մեղադրում են տեղական ինքնակառավարման ընտրությունները կեղծելու մեջ: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում մայրաքաղաքում ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության թեկնածու Մանսուր Յավաշը զիջեց իշխող Արդարության ու զարգացման կուսակցության ներկայացուցիչ Մելիխ Գյոկչեկին միայան 1 տոկոսով: Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ղեկավար Քեմալ Ղըլիչդարօղլուն կոչ արեց վերահաշվարկ կատարել ոչ միայն Անկարայում, այլ նաև մյուս քաղաքներում: Ըստ վերջին տեղեկությունների, Յալովում, որը գտնվում է երկրի հյուսի-արևելքում, վերահաշվարկն արդեն սկսվել է, հայտնում է euronews-ը: Չնայած վերջին խոշոր կոռուպցիոն սկանդալին, կիրակի օրը Թուրքիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրություններում հաղթանակ է տարել վարչապետ Էրդողանի կուսակցությունը: Ըստ նախնական տվյալների, նրա կուսակցությանը հաջողվել է հավաքել ձայների 45 տոկոսը: Ըստ մի շարք փորձագետների, այդ հաղթանակը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ Էրդողանի համար օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու համար: Մինչդեռ իրավիճակը Թուրքիայում բարդ է մնում: Շանլիուրֆա գավառում, որը սահմանակից է Սիրիային, գիշերը անհայտ մարդիկ հարձակվել են ԱԶԿ շտաբի վրա: Քրդամետ Խաղաղության ու ժողովրդավարության կուսակցության ներկայացուցիչ Էմին Իրմանը, որն ընտրվեց թուրքական Մարդին գավառի Արթուքլու շրջանի վարչակազմի ղեկավար, վիրավորվել է ոտքից զինյալ հարձակման արդյունքում: Մարտի 31-ին Սիրտ գավառում սպանվեց քաղաքապետի թեկնածու Բեհմեն Այդինը, որը ներկայացնում էր Բարգավաճման կուսակցությունը: Սպանության հետաքննության շրջանակում թուրքական ոստիկանությունը 15 մարդ է ձերբակալել, այդ թվում Այդինին ընտրություններում հաղթած ԱԶԿ ներկայացուցիչ Մեհմեդ Մեսուդ Մեմեդօղլուին: Ըստ փորձագետների, Թուրքիայում «ուկրաինական Մայդանի» կրկնության հավանականությունը բավականին մեծ է: 10 տարում Էրդողանը կարողացավ հարաբերությունները փչացնել Թուրքիայի բոլոր առանցքային դաշնակիցների հետ, ներառյալ ԱՄՆ ու Իսրայելը: Տեղական ինքնակառավարման ընտրությունները Թուրքիայում կայացել են մարտի 30-ին: Իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը նախնական տվյալնելով հավաքել է ձայների 45 տոկոսը, գլխավոր ընդդիմադիր ուժը՝ Հանրապետական կուսակցությունը՝ մոտ 30 տոկոս: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |