Պարտադիր կուտակայինի հարցով դատը հաղթողները ՍԴ որոշման մասին![]() 2 ապրիլի 2014 - 19:54 AMT PanARMENIAN.Net - «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչը չի կարող գործադրվել Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման պահից։ Այս մասին Սահմանադրական դատարանի որոշմանը վերաբերող մամուլի ասուլիսում ասաց ՍԴ-ում դիմող կողմը ներկայացնող, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ հետամուտ են լինելու, որպեսզի ոչ իրավաչափ միջամտություն չլինի։ «Ուզում եմ զգուշացնել Կառավարության և իշխանության առանձին ներկայացուցիչներին` չփորձեք ՍԴ որոշումը միակողմանի և միայն առանձին նեղ շահերից ելնելով մեկնաբանել»,- նշեց Մինասյանը` մեջբերելով ՍԴ որոշման 7-րդ կետի երկրորդ մասը, որում ասվում է. «Ոոշման պահանջներից բխող նոր իրավակարգավորումներից ելնելով և հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները` վերահաշվարկման են ենթակա մինչ այդ կատարված կուտակային վճարները»: Հայաստանի Սահմանադրական դատարանն ապրիլի 2-ին «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթ ՀՀ Սահմանադրության պահանջներին հակասող ու անվավեր ճանաչեց։ 64 էջանոց համախատասխան որոշումը հրապարակեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Ըստ էության, դիմող կողմի հայցը բավարարվեց։ Դատարանը մինչև 2014-ի սեպտեմբերի 30-ն Աժ-ին և Կառավարությանը ժամանակ տվեց ՝ օրենքի որոշ դրույթներ փոփոխելու համար: Մինչ այդ կատարված կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն: Ըստ Արծվիկ Մինասյանի` սա նորմ է, որը ենթակա է պարտադիր կատարման: Նա ևս մեկ անգամ հիշեցրեց՝ ամենակարևոր հանգամանքներից մեկն այն է, որ ՍԴ որոշմամբ հստակ ամրագրված է` մարդու և քաղաքացու իրավունքներով առաջնորդվելն է գլխավոր խնդիրը, գրում է «Սիվիլնեթ»-ը: «Իրավական դիրքորոշումների մեջ շատ հստակ գրված է` սեփականության իրավունքի անհամաչափ սահմանափակումը և ոտնահարումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը»,- ասաց նա՝ գործատուներին ու աշխատակիցներին կոչ անելով՝ եթե չեն ցանկանում, որ իրենց գումարները փոխանցվեն որևէ ֆոնդի հաշվին, ապա իրավունքն ունեն պահանջելու, որպեսզի գումարներից պահում չարվի: «Զգուշացնում ենք թե կառավարությանը, թե համակարգի այլ մասնակիցներին, ում մոտ գտնվում են քաղաքացիների գումարները՝ քաղաքացիների պահանջով գումարները չվերադարձնեը կարող է առաջ բերել «Քաղաքացիական օրենսգրքով» նախատեսված պատասախանատվության միջոցներ»,- նշեց պատգամավորը: Արծվիկ Մինասյանի խոսքով, ՍԴ որոշումից հետո կառավարությունը, նաև Ազգային ժողովը պետք է շահագրգռված լինեն օր առաջ կատարել ՍԴ որոշումը՝ թե իրավական դիրքորոշումների, թե եզրափակիչ հատվածում առկա մոտեցումները կյանքի կոչելու համար, գրում է Panorama.am-ը: «Պետք է սպասել ոչ թե սեպտեմբերի 30-ին, այլ օր առաջ համակարգային փոփոխությունները դնել սեղանին ու քննարկել՝ մինչ այդ բացառել ոչ իրավաչափ, ոչ սահմանադրական միջամատության քաղաքացու սեփականության իրավունքը հանդիսացող աշխատավարձի նկատմամբ»,- ասաց նա: Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն իր հերթին նշեց, որ ոլորտում բարեփոխումներ անհրաժեշտ են, Կառավարության պարտականությունն է նախապատրաստել դրանք ու իրականացնել սահմանադրության ոգով: Նա նշեց, որ օրենքներում ինչպիսի փոփոխություններ էլ կատարվեն, սեպտեմբերի 30-ից հետո հնարավոր չէ ընդունել օրենք, որում լինի «պարտադիր» բաղադրիչի պահանջը, հակառակ դեպքում դա կլինի հակասահմանադրական. «Սահմանադրական դատարանի դիրքորոշումը որևէ իրավակարգավորման սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, որևէ այլ օրենքում կամ նույն օրենքում այլ խմբագրմամբ չի կարող գործել: Դա կհակասի Հայաստանի Սահմանադրությանը, «Իրավական ակտերի մասին» օրենքին: Կենսաթոշակային կուտակային համակարգը կարող է գործել միայն կամավոր»,- մանրամասնեց իրավապաշտպանը: ՀՅԴ պատգամավորի համոզմամբ նաև, այս որոշումը միայն եզրափակիչ մասը չէ, ինչի մասին խոսում են իշխանության առանձին ներկայացուցիչները: «Ակնակալում ենք, որ հետ կվերադարձվի պետական և հանրային սեկտորի աշխատողների պահված վարձատրության գումարները: Իսկ եթե չիրականացվի, մեր պայքարի ընթացքում պաշտպանելու ենք նաև հանրային սեկտորի իրավունքները»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք տրամադրված են բարիդրացիական հանրության մեջ լուծել խնդիրները, բայց եթե գործադիրը շարունակի հակաիրավական վարքագիծ դրսևորել, ապա իրենք պատրաստ են պայքարը նոր հարթություն տեղափոխել: Արծվիկ Մինասյանի խոսքով, առաջին հերթին կդիմեն Կառավարությանը՝ պահանջելով Պետեկամուտների կոմիտեի համակարգից հանել եկամտային հարկի ցանկում պարտադիր հանդիսացող «կուտակային»-ի վճարման կետը: «Հաջորդը՝ գործատուները և աշխատողներն իրավունք ունեն հանդես գալու հայցերով ընդդեմ և՛ Կառավարությանը, և՛ ՊԵԿ-ին: Այդ գումարները պետք է հետ վերադարձվեն։ Մենք չպետք է հանգստանանք, պիտի աչալուրջ լինենք, որպեսզի մեր պահանջները, որոնք ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել, նորից չսողոսկեն օրենքի մեջ»,- ասաց նա, գրում է Tert.am-ը: Եզրափակելով, պատգամավորն ընդգծեց, որ պետական մարմինները պարտավոր են ենթարկվել ՍԴ որոշմանը։ Հարցով քննությունը սկսվել էր մարտի 28-ին: Դիմող կողմը, որին ՍԴ-ում ներկայացնում էին ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իրավաբան Մերի Խաչատրյանն ու իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, ներկայացրել էր դիմումը, դրա առարկան, պահանջն ու պատասխանել դատարանի անդամների ու պատասխանող կողմի հարցերին: Պատասխանող կողմը, որին ներկայացնում էր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ներկայացրել էր բացատրություններ ու նույնպես պատասխանել հարցերին: Նիստը շարունակվել էր երկուշաբթի՝ մարտի 31-ին, Բարձր դատարանը լսել էր Կառավարությանը՝ ի դեմս Հայաստանի սոցապ նախարար Արտեմ Ասատրյանի, ինչպես նաև Կենտրոնական բանկին՝ ի դեմս դրա փոխնախագահ Ներսես Երիցյանի, այնուհետև բոլոր 4 կողմը եզրափակիչ ելույթներրը, որոնցից հետո որոշումը կայացնելու համար դատարանն անցավ խորհրդակցությունների սենյակ: ![]() ![]() Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի մասին Հայաստանը հայտարարել էր դեռ 2010-ի հուլիսին: Արդեն 2011-ի հունվարի 1-ից կենսաթոշակային ռեֆորմները մեկնարկեցին կամավոր կուտակային համակարգի ներդրմամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |