Սիդնեյում Քեսաբի վրա հարձակման դեմ բողոքի ցույց է անցել

Սիդնեյում Քեսաբի վրա հարձակման դեմ բողոքի ցույց է անցել

PanARMENIAN.Net - Սիդնեյի հայ համայնքը միացել է #SaveKessab շարժմանը և բողոքի ակցիա է կազմակերպել՝ պահանջելով Թուրքիայից դադարեցնել աջակցությունը սիրիացի գրոհայիններին, որոնք հարձակվել են հայաբնակ Քեսաբի վրա: Ակցիան կազմակերպել էր Ավստրալիայի Հայ երիտասարդության ֆեդերացիան (AYF Australia): Մոտ հազար ակտիվիստ մեղադրեցին Թուրքիային իսլամիստական խմբավորումներին սատարելու մեջ:

Ակցիան լայնորեն լուսաբանվեց ավստրալական ԶԼՄ-ներում, ինչպես նաև Twitter-ում ու Facebook-ում՝ պատգամավոր և պաշտպանության նախկին նախարար Ջոել Ֆիցգիբոնի և Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի անդամ Ֆրեդ Նիլի աջակցությամբ:

Ցուցարարներն իրենց վրդովմունքն են հայտնել առ այն, որ Թուրքիան, անպատիժ մնալով 1915 թ. Հայոց ցեղասպանությունից հետո, կարող է կրկին պատասխանատու լինել հայերի հալածանքների համար, որոնք խաղաղ բնակվում էին Քեսաբում դարեր շարունակ: «Դա ուղղակի անընդունելի է: Մենք չենք կարող այսօր անգործ նստել»,-ասել է AYF Australia նախագահ Արամ Թուֆենկչյանը:

Մարտի 21-ին «Ալ-Քաիդայի» հետ կապեր ունեցող ծայրահեղական «Ջաբհաթ ան Նուսրա» և «Ահրար աշ Շամ» մի քանի հազար հոգանոց խմբավորումները հարձակում են ձեռնարկել Քեսաբի շրջանի վրա՝ Թուրքիայի սահմանի մոտ, որտեղ բնակչության մեծ մասը հայեր են: Անօրինական զինված խմբավորումների հարձակումը, որն ըստ Դամասկողի հավաստման, կատարվել է հրետանային աջակցությամբ, այդ թվում՝ Թուրքիայի տարածքից տանկային համազարկերով, հանգեցրել է մի շարք բնակավայրերի, այդ թվում Քեսաբի ժամանակավոր կորստին: Ահաբեկիչների բարբարոսություններից խուսափելու համար Քեսաբի, Սամրայի, Նաբու ալ Մուրի հայ բնակչությունը լքել է տները և սիրիացի զինվորականների պաշտպանությամբ տեղափոխվել Լաթակիա: Այժմ այնտեղ ապաստան է գտել մոտ 1800 հայ: Հայկական եկեղեցու խաչի փոխարեն կանգնեցվել է իսլամիստների սև դրոշը:

Այժմ գրեթե բոլոր քեսաբահայերը տեղափոխվել են Լաթակիա: Քաղաքում մնացած 38 հայերից 20-ն արդեն Լաթակիայում են, մյուսներին կտեղափոխեն առաջիկայում:

Photo: ANC International
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---