Առէկսիմբանկը մտադիր է ՓՄՁ վարկային պորտֆելը հասցնել մինչև 31 մլն ԱՄՆ դոլար![]() 16 ապրիլի 2014 - 11:03 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 2014 թվականին մտադիր է ՓՄՁ վարկային պորտֆելը հասցնել մինչև 31 մլն ԱՄՆ դոլար, հայտնում են բանկի լրատվական ծառայությունից: «2013 թվականին Առէկսիմբանկն էապես ավելացրել է ՓՄՁ վարկավորման ծավալները, և 2013 թվականի արդյունքներով այն կազմել է ընդհանուր վարկային պորտֆելի 10%-ը կամ 21 մլն ԱՄՆ դոլար», - հայտնել է ՓՄՁ վարկավորման բաժնի պետ` Մարտին Թորոսյանը` հավելելով, որ 2013թ. տարեվերջի դրությամբ վարկավորվել է թվով 140 փոքր ու միջին ձեռնարկություն. «Ներկայումս մենք տրամադրում ենք վարկեր տնտեսության բոլոր ոլորտներում` ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով, մինչև 7 տարի մարման ժամկետով և տարեկան 11-13% տոկոսադրույքով: Մինչև 2014թ. տարեվերջ ՓՄՁ զարգացմանը կուղղվի ևս 10 մլն ԱՄՆ դոլար»: Փոքր ու միջին բիզնեսի վարկավորումը Բանկը համարում է իր կարևոր ռազմավարական ուղղություններից մեկը, որն ամրագրված է նաև 2014-2016թթ. Հեռանկարային զարգացման ծրագրով: ՓՄՁ վարկային պորտֆելի ընդլայնումն իրականացվում է նաև Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |