Առէկսիմբանկը մտադիր է ՓՄՁ վարկային պորտֆելը հասցնել մինչև 31 մլն ԱՄՆ դոլար16 ապրիլի 2014 - 11:03 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 2014 թվականին մտադիր է ՓՄՁ վարկային պորտֆելը հասցնել մինչև 31 մլն ԱՄՆ դոլար, հայտնում են բանկի լրատվական ծառայությունից: «2013 թվականին Առէկսիմբանկն էապես ավելացրել է ՓՄՁ վարկավորման ծավալները, և 2013 թվականի արդյունքներով այն կազմել է ընդհանուր վարկային պորտֆելի 10%-ը կամ 21 մլն ԱՄՆ դոլար», - հայտնել է ՓՄՁ վարկավորման բաժնի պետ` Մարտին Թորոսյանը` հավելելով, որ 2013թ. տարեվերջի դրությամբ վարկավորվել է թվով 140 փոքր ու միջին ձեռնարկություն. «Ներկայումս մենք տրամադրում ենք վարկեր տնտեսության բոլոր ոլորտներում` ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով, մինչև 7 տարի մարման ժամկետով և տարեկան 11-13% տոկոսադրույքով: Մինչև 2014թ. տարեվերջ ՓՄՁ զարգացմանը կուղղվի ևս 10 մլն ԱՄՆ դոլար»: Փոքր ու միջին բիզնեսի վարկավորումը Բանկը համարում է իր կարևոր ռազմավարական ուղղություններից մեկը, որն ամրագրված է նաև 2014-2016թթ. Հեռանկարային զարգացման ծրագրով: ՓՄՁ վարկային պորտֆելի ընդլայնումն իրականացվում է նաև Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը |