Հայ-ավստրիական բիզնես վեճը լուծվել է հայկական դատարանում![]() 16 ապրիլի 2014 - 11:41 AMT PanARMENIAN.Net - «Աֆին Լիզինգ» ավստրիական խոշոր լիզինգային կազմակերպության և բեռնափոխադրումներ իրականացնող «Սպայկա» հայկական ընկերության միջև 6 տարվա պատմություն ունեցող դատական վեճն ավարտվել է հաշտությամբ: Ապրիլի 15-ին հայկական դատարանը հաստատել է AM իրավաբանական ընկերության կողմից պատրաստված հաշտության համաձայնագիրը: «Աֆին Լիզինգ» ավստրիական կազմակերպությունը 2006-ից մատակարարել է IVECO մակնիշի ավտոմեքենաներ «Սպայկա» հայկական ընկերությանը: 2009-ից «Աֆին Լիզինգ» ընկերությունը փորձում էր ստանալ իր լիզինգային վճարները, որի նպատակով Հայաստանի դատարաններում քննվել է 3 դատական գործ: Դրանցում մի շարք անհաջողություններից հետո Աֆին Լիզինգ ավստրիական կազմակերպությունը մոտ մեկ տարի առաջ դիմել է AM իրավաբանական ընկերությանը: Հայաստանի դատարաններում բարդ աշխատանքի արդյունքում AM ընկերության իրավաբանները կարողացել են իրենց օտարերկրյա վստահորդին վերադարձնել վերջինիս հասանելիք գումարները: «Մեր երկարատև աշխատանքով ստացված հաշտության համաձայնության արդյունքում միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա ընկերությանն այսօր արդեն վճարված են բոլոր պարտքերը, իսկ հայկական ընկերությունը ազատվել է ֆինանսական լուրջ բեռից»,- նշել է AM իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր Գրիգոր Մինասյանը: Գործը վարել են AM ընկերության իրավախորհրդատուներ Ռոզա Ստեփանյանը և Գոհար Գևորգյանը, տեղեկացնում են իրավաբանական ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |