Մկրտության ու պսակի արարողությունների սակագները կասեցվել են, բայց, հավանաբար, ժամանակավոր

Մկրտության ու պսակի արարողությունների սակագները կասեցվել են, բայց, հավանաբար, ժամանակավոր

PanARMENIAN.Net - Մայր Աթոռը կասեցրել է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի կողմից կայացրած որոշումը՝ սահմանելու սակագներ պսակադրության և մկրտության արարողությունների համար: Այդ մասին ֆեյսբության իր էջում գրառում է կատարել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի կողմից թեմի Իջևանի տարածաշրջանում սբ Մկրտության և սբ Պսակի խորհրդակատարությունների համար սահմանված գների առնչությամբ տեղեկացնում եմ, որ Ամենայն Հայոց Հայրապետը կասեցրել է այդ որոշումը և հանձնարարել առաջնորդների ժողովին ստեղծել հանձնախումբ և ուսումնասիրել թեմերում խորհրդակատարությունների սակագների ներդրման հարցը: Նման պրակտիկա առկա է Հայ Եկեղեցու Սփյուռքի թեմերում, ուր իրականում կազմակերպված ծխական կյանք կա և այս երևույթը երբեք տարակարծությունների տեղիք չի տալիս՝ նշելով նաև, որ հայաստանյան իրականությունն այլ է, իսկ Հայաստանի թեմերում այդ մոտեցման կիրառման նպատակահարմարությունը` քննարկելի»,- նշված է գրառման մեջ:

Ապրիլի 16-ի համարում «Չորրորդ իշխանությունը» գրել է, որ եկեղեցին սբ Մկրտության և սբ Պսակի արարողությունների համար հստակ սակագներ է սահմանել և գնացուցակները փակցրել եկեղեցու պատերին: «Այս երկու օրը համացանցում բուռն քննարկումներ սկսվեցին մի լուսանկարի շուրջ, որտեղ Տավուշի թեմի առաջնորդ Եզնիկ սրբ. Պետրոսյանի անվամբ ստորագրված և կնքված փաստաթղթում ներկայացվում է եկեղեցական ծառայությունների «գնացուցակը»։ Ընդ որում, դա ամենաիսկական փաստաթուղթ է՝ կնիքով, ստորագրությամբ։

Ըստ այդմ, Մկրտության արարողության համար հավատացյալներից պահանջվում է առնվազն 20.000 դրամ, Պսակի համար՝ 40.000»,-գրել է թերթը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---