Ռուս-վրացական հանդիպմանը քննարկվել է կանոնավոր օդային հաղորդակցության վերականգնման հարցը17 ապրիլի 2014 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին Պրահայում տեղի է ունեցել ՌԴ պետական քարտուղար, ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպումը: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, այդ շփումները վրաց-ռուսական հարաբերությունների փուլային կարգավորման հնարավոր ուղիներին նվիրված ոչ պաշտոնական երկխոսության շրջանակում իրականացվում են երկու երկրների ղեկավարության հանձնարարությամբ: Բանակցությունները վերաբերում են գործակցությանը բոլոր այն ուղղություններում, որտեղ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում հնարավոր է իրական առաջխաղացում առևտրի, տրանսպորտի, հումանիտար ոլորտներում և չեն առնչվում Անդրկովկասի վերաբերյալ Ժնևի բանակցությունների օրակարգին, որոնք երկու կողմերը սկզբունքային են համարում տարածաշրջանում կայունության ու անվտանգության համար: Հանդիպման ընթացքում արձանագրվել է առաջխաղացում երկկողմ հարաբերություններում: Նշվել է, որ երկխոսության վրա բարենպաստ ազդեցություն ունեցավ վրաց մարզիկների մասնակցությունը Սոչիի Օլիմպիադային: Ռուսական շուկա վրացական գինիների, հանքային ջրի ու գյուղմթերքի վերադարձից հետո զգալիորեն աճել է ապրանքաշրջանառությունը: Վերսկսվել է ավտոմոբիլային հաղորդակցությունը, Վերին Լարս անցակետն անցել է աշխատանքի շուրջօրյա ռեժիմի: Քննարկվել է օդային կանոնավոր հաղորդակցության վերականգնման հարցը: Առաջիկայում տեղի կունենան երկու երկրների ավիացիոն մարմինների երկկողմ խորհրդակցություններ: Դրական է գնահատվել մաքսային ծառայությունների ղեկավարութան, ինչպես նաև երկու երկրների առևտրա-արդյունաբերական պալատների շփումների վերսկսումը: Հումանիտար ուղղությամբ նկատվում է մշակութային, մարզական, գիտական, կրոնական ու այլ միջոցառումների աճ: Դրան է նպաստում մուտքի վիզաների տրամադրման ընդլայնումը Վրաստանի քաղաքացիներին: 2013 թվականին մոտ 25 հազար մուտքի արտոնագիր է տրվել: Արձանագրվել է, որ 2012 թվականի դեկտեմբերին ստեղծված Պրահայի այս երկխոսության մոդելը նպաստում է գործնական հարցերի լուծմանը: Հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու 2014 թվականի հուլիսին: Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները սրվեցին 2008 թվականի օգոստոսին, երբ վրաց-օսական հակամարտության գոտում ռազմական գործողություններ սկսվեցին: Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը 2008 թվականի օգոստոսի վերջում՝ Ցխինվալի դեմ Վրաստանի ռազմական ագրեսիայից հետո: Ի պատասխան Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ ու երկու հանրապետությունները հայտարարեց գրավյալ տարածքներ: «Վրացական երազանքի» կոալիցիայի իշխանության գալուն պես Ռուսաստանի և Վրաստանի միջև բանակցություններ սկսվեցին հարաբերությունների կարգավորման շուրջ: Վրացական կողմը ներկայացնում է Իվանիշվիլիի հատուկ ներկայացուցիչ, Մոսկվայում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Աբաշիձեն, ռուսականը՝ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |