Պարտադիր կուտակայինի համար տույժերի հաշվարկը կկասեցվի․ «Դ!ԵՄ ԵՄ»-ն ասում է՝ դրական է, բայց ոչ բավարար (թարմացված)![]() ![]() PanARMENIAN.Net - Կառավարության ապրիլի 17-ի նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդակցություն է եղել, որի արդյունքում վարչապետը հանձնարարել է շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետում օրենքի նախագիծ նախապատրաստել, որով մինչև Սահմանադրական դատարանի՝ ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումն Ազգային ժողովը կկասեցնի տույժերի հաշվարկը: Կառավարությունը պատրաստվում է առաջարկել նշված օրենքի նախագիծը քննարկել Ազգային ժողովի՝ ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյայում, տեղեկացնում են գործադիրի մամուլի ծառայությունից: «Դ!ԵՄ ԵՄ» քաղնախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է վարչապետի որոշմանը՝ նշելով, որ այն դրական է, բայց ոչ բավարար․ «Այն, որ կառավարության կողմից տույժերի կիրառման կասեցում սահմանող օրենսդրական նախաձեռնությամբ ԱԺ մտնելու պատրաստակամություն կա, մի քայլ է, որ լավ է, բայց ընդամենը առաջինն է, որ նույնիսկ ավելի շուտ պիտի լիներ: Բայց միայն այս քայլը բնավ բավարար չէ, ասեմ՝ ինչու. Ա. օրեր առաջ կառավարությունը գործատուներին ի գիտություն իր պաշտոնական դիրքորոշումն էր արտահայտել, որով նշում էին, թե գանձումները պիտի կատարվեն մինչ սեպտեմբերի 30-ը: Հիմա այս պաշտոնական դիրքորոշումն ու նշված մտադրությունն իրար հետ համահունչ չեն, ուստի՝ Բ. կառավարությունը պիտի պաշտոնապես նոր դիրքորոշում տարածի գործատուներին ուղղված, հատկապես առ այն, որ ոչ մի գործատու չպիտի կատարի պարտադիր կուտակային կենսաթոշակային պահում, եթե աշխատողը գրավոր կամք չի արտահայտել մասնակցելու այս համակարգին: Գ. եթե հիշում եք, ՍԴ առաջին աշխատակարգային որոշմամբ էլ կասեցված էր տույժերի հոդվածը, ու գործատուների մի զգալի մասը խառնաշփոթի մեջ էր, գործում էին ճնշման մեխանիզմներ. ի՞նչ երաշխիքներ, որ հիմա էլ նույնը չի լինի,կառավարության կողմից իրականացվող քայլերը նաև պիտի լինեն. Դ. հստակ պահանջ կա. նախ՝ փոխել ՊԵԿ ներկայացվող էլեկտրոնային հաշվետվությունների ձևը. կուտակային վճարների դաշտը չպիտի լինի ինքնաշխատ, Ե. անհապաղ կասեցնել ծրագրային մոդուլով ֆոնդ ու ֆոնդի կառավարիչ ընտրելու ապօրինի գործարքները, քանի որ այն ուղղակիորեն հակասում է ՍԴ որոշմանը. արհամարհվում է անձի ազատ կամարտահայտման իրավունքը, Զ. մշակել իրավական մեխանիզմներ գումարները հետ վերադարձնելու համար»,- նշել է երիտասարդը: Սահմանադրական դատարանն ապրիլի 2-ին «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթ ՀՀ Սահմանադրության պահանջներին հակասող ու անվավեր էր ճանաչել։ Դատարանը մինչև 2014-ի սեպտեմբերի 30-ն Աժ-ին և Կառավարությանն օրենքի որոշ դրույթներ փոփոխելու համար ժամանակ է տվել: Մինչ այդ կատարված կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն: Ավելի ուշ Կառավարությունը հայտարարություն էր տարածել ՍԴ որոշման վերաբերյալ, համաձայն որի Բարձր դատարանը շեշտել է՝ 50-ից ավելի երկրների փորձը վկայում է, որ կենսաթոշակայինկուտակային համակարգի ներդրումը բարձրացնում է երկրի կայունությունը, ժողովրդի բարեկեցությունը: «Միևնույն ժամանակ, դատարանը սահմանել է, որ օրենքում կան թերություններ, որոնք պետք է շտկել մինչև սեպտեմբերի 30-ը: Կառավարությունն առաջ է տանելու ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված այսարմատական բարեփոխումը՝ դրա պատշաճ սահմանադրական ձևակերպումների շրջանակներում:Կառավարությունը հետագա գործողությունների ծրագիրը կընդունի Սահմանադրական դատարանիորոշումը ստանալուց և ուսումնասիրելուց հետո»,- ասված էր հայտարարությունում։ Մինչ այդ քաղաքացիները շարունակում են իրենց դիմում-նամակներն ուղարկել ֆինանսների նախարարություն, Կենտրոնական դեպոզիտարիա ու Կենտրոնական բանկ։ Դիմումներում նշված է, որ իրենք հրաժարվում են պարտադիր համարվող 5 տոկոսը պահելուց, քանի որ այդ գումարնն իրենց սեփականությունն են ու սահմանադրությամբ ամրագրված է, որ քաղաքացու կամքին հակառակ ոչ ոք չի կարող այն տնօրինել։ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ապրիլի 3-ի համար 282-Ա որոշմամբ աշխատանքային խումբ էր ստեղծվել, որն իրականացնում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշումից բխող անհրաժեշտ աշխատանքները: Ինչպես ասված էր սոցապ նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի ապրիլի 4-ին տարածած հայտարարությունում, հիմք ընդունելով ՍԴ որոշումն ու դրանում արձանագրված իրավական դիրքորոշումները` հնարավորին սեղմ ժամկետում շրջանառության մեջ կդրվի համապատասխան օրենքների նախագծերի փաթեթ` այն ներկայացնելով հանրային քննարկման: «Հաշվի առնելով աշխարհում առկա արդի մարտահրավերների շրջանակում կենսաթոշակային բարեփոխումների հրատապությունը և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումը` աշխարհի ավելի քան 50 երկրում իրականացված և իրականացվող բարեփոխումների` բնակչության սոցիալական պաշտպանվածության առավել երաշխավորված և կայուն համակարգ ձևավորելու անհրաժեշտության վերաբերյալ` առաջարկում ենք բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ անտեղի շահարկումներից և առավելագույնս օգտակար մասնակցություն ունենալ խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական փաթեթի նախագծի առարկայական քննարկումների ընթացքում»,- ասվում է հայտարարությունում: Իսկ մինչև այդ «Դ!ԵՄ ԵՄ» քաղնախաձեռնությունն այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 19:30-ին, պատրաստվում է հավաքվել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ Բաղրամյան 26-ում: Դավիթ Մանուկյանն իր գրառման մեջ նաև նշել է, որ չնայած վերանշյալ հայտարարությանը, հավաքն ուժի մեջ է։ «ՀՀ նախագահը երկրի գլուխն է, ինչպես նաև Սահմանադրության ու սահմանադրական կարգի պահպանման երաշխավորը: Այսօր, երբ Սահմանադրությունն ու Սահմանադրական դատարանի որոշումը Կառավարության կողմից անթաքույց ոտնահարվում են, մենք պետք է մեր հստակ պահանջն ու կոչը հղենք նախագահին՝ կատարելու Սահմանադրությամբ ամրագրված իր պարտականությունները, որոնց պատշաճ չկատարումը խարխլում է մեր պետության իրավական հիմքերն ու անվտանգությունը»,- ասված է նրանց հաղորդագրությունում: Համակարգի հետ կապված հայտարարություն են տարածել նաևՏՏ ոլորտի մի շարք ձեռնարկություններ, որոնք հայտարարում են, թե աշխատողների աշխատավարձից կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարումներ չեն հաշվարկելու և փոխանցելու։ «Դիմում ենք ՀՀ նախագահին և ՀՀ Ազգային ժողովին՝ իրենց լիազորություններիշրջանակում, սեղմ ժամկետում կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, կամ օրենքի պարտադիր բաղադրիչի դրույթը։ Պահանջում ենք անհապաղ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված դրույթների մասով համապատասխան փոփոխություններ կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հետ փոխկապակցված այլ օրենքներում ու նորմատիվ իրավական ակտերում: Պահանջում ենք ՀՀ ֆինանսների նախարարությունից համապատասխան իրավական հիմքեր ստեղծել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարումների հաշվարկման ընթացակարգերի փոփոխության համար։ Ստեղծում ենք հիմնադրամ, որի միջոցներով կձեռնարկվեն միջոցառումներկազմակերպությունների շահերի հնարավոր ոտնահարումները կանխելու կամ դիմագրավելու համար: Կազմակերպում ենք լայն հանրային իրազեկման միջոցառումներ: Հանդես ենք գալիս միասնական դիրքորոշմամբ»,- ասված է հայտարարությունում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի մասին Հայաստանը հայտարարել էր դեռ 2010-ի հուլիսին: Արդեն 2011-ի հունվարի 1-ից կենսաթոշակային ռեֆորմները մեկնարկեցին կամավոր կուտակային համակարգի ներդրմամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |